Օշական գյուղի 55-ամյա բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացուն որսորդական հրացանով մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Օշական գյուղի 55-ամյա բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացուն որսորդական հրացանով մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

16:42 30.07.2024

2024 թվականի հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 22-ի երեկոյան Օշականի ձորից «Ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 60-ամյա Կ.Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իր վրա կրակելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 55-ամյա համագյուղացին է:

Նախնական տվյալներով՝ 2024թ․ հուլիսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Օշական բնակավայրի Մաշտոցի փողոցի հարակից հատվածում վերջինս, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Կ.Մ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության ծանր վնաս համարվող հրազենային վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, չկրակված փամփուշտներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Օշականի 55-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Ուկրաինային

14:17 28.11.2024

Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Ուկրաինային

Patriot զենիթահրթիռային համակարգերն անհրաժեշտ են Հունաստանի օդային տարածքը պաշտպանելու համար, ուստի դրանք չեն կարող տեղափոխվել Ուկրաինա, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ Հունաստանն ունի հակաօդային պաշտպանության լուրջ համակարգ, և ՀՕՊ համակարգերի փոխանցումն Ուկրաինային կարող է նվազեցնել դրա արդյունավետությունը։ «Հունաստանն ունի վեց Patriot: Այդ իսկ պատճառով ես դիմադրեցի Patriot համակարգերն Ուկրաինա տեղափոխելու ցանկացած ճնշմանը, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

14:10 28.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ […] ...

BACK_TO_TOP