Եթե նման ձայնագրություն նախկինում հայտնվեր, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ն օդ կհաներ. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Եթե նման ձայնագրություն նախկինում հայտնվեր, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ն օդ կհաներ. Շարմազանով

14:54 13.09.2018

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նշել է. որ ինքը որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չի եղել ու չի կարող լինել:

«Առնվազն ես որևէ ապօրինության մեջ չեմ եղել ու չեմ կարող լինել, առնվազն ես մեր ժողովրդի գումարներից գոնե մեկ լումա չեմ լափել: Առնվազն ես իմ և իմ ընկերների ֆինանսական միջոցներն եմ ծառայեցրել Հայաստանի Հանրապետության շահերի համար, և եթե պետք լինի, կարող եմ դրա համար փաստեր ներկայացնել»,- ասել է նա:

Շարմազանովը նաև անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության փաստը հետազոտող, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով հանձնաժողովի ստեղծմանը և նշել,  որ այստեղ եղել է առնվազն օրենքներից վեր դասելու խնդիր:

«Ի՞նչ է նշանակում՝ ուզես-չուզես, պիտի կալանավորես, ի՞նչ է նշանակում՝ 2 օր կնստի, խելքը գլուխը կգա, ի՞նչ է նշանակում՝ մի՛ բռնի՝ ռուսների հետ հազիվ եմ բարիշել, այսինքն՝ հանուն ռուսների, հանուն ամերիկացիների, բա ինքնիշխանությունից են խոսում, արժանապատվությունից են խոսում: Եթե կալանքի հիմքեր կան, թող կալանավորեն»,- ասել է Շարմազանովը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի անվանմանը, ապա Շարմազանովը նշել է, որ այս դեպքում անվանումը համապատասխանում է բովանդակությանը:

«Ելք»-ից մեր գործընկերները նշել են, որ հանձնաժողովի ստեղծման մեջ ոչինչ չկա: Ես երեկ Փաշինյանին ասացի՝ եթե այդ ամենը անենին Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ-ն օդ կհաներ, Ազգային ժողովից բան չէր թողնի, կոնկրետ բան եմ ասում, հիմա ի՞նչ է փոխվել, ընկեր: Վերանանք անձից, ես անձնապես ո՛չ Արթուր Վանեցյանի, ո՛չ էլ Սասուն Խաչատրյանի հետ խնդիր չունեմ, ո՛չ էլ՝ Նիկոլ Փաշինյանի: Որևէ մեկի հետ այս երկրում ես խնդիր չունեմ: Ես Ձեզ ասում եմ՝ եթե այդպիսի բան տեղի ունեցած լիներ, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի մասին ի՞նչ կխոսեր»,- հայտարարել է Շարմազանովը:

Շարմազանովը նշել է, որ կա մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն, որտեղ ասվում  է, որ «մարդուն կալանավորում են, որ ոչ թե ինքը ցուցմունք տա, այլ փաստերի հիմա վրա են կալանավորում»:

Շարմազանովը նշել է, որ վարչապետը շատ հմուտ գործիչ է:

«Սրանում որևէ կասկած լիներ չի կարող, որ նա շատ հմուտ գործիչ է, բայց նա չխոսեց այն բաների մասին, որոնք կային այդ ձայնագրության մեջ: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ասֆալտին պառկեցնել մարդկանց և մենք չգիտենք, թե որ իրավունքով: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը սկիզբ էր Հայաստանում քաղաքական տեռորի սկզբի մասին, սա իմ կարծիքն է: Սա պետությո՞ւն է, թե՞ պոպուլյակրատիա, որ ով ուզի և ինչ ուզի անի»,- ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով խնդրին, որ որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, թե Ռոբերտ Քոչարյանը կապ ունի այդ գաղտնալսման հետ, Շարմազանովը նշել է.

«Ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և բոլորին, ովքեր ունեն համապատասխան փաստեր, գնալ և հայտնել դրանք: Եթե որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի մեղադրում են ինչ-որ բանի մեջ, ապա նրանք պետք է ապացուցեն նրա մեղավորությունը, այլ ոչ թե տվյալ գործիչը կամ կուսակցությունն արդարանա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP