Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.32
  • 429.94
WEATHER
+19.09 oC

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 տուժած

18:04 27.07.2024

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է

08:11 08.09.2024

Սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: ...

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

23:38 07.09.2024

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ «Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […] ...

Մայր տաճարը կբացի դռները

22:13 07.09.2024

Մայր տաճարը կբացի դռները

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: ...

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

22:06 07.09.2024

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ […] ...

SHANTNEWS

22:00 07.09.2024

SHANTNEWS

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

21:49 07.09.2024

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP