Ֆրանսիայի երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.32
  • 429.94
WEATHER
+18.09 oC

Ֆրանսիայի երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել

16:32 27.07.2024

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թամաս Բախն արձագանքել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին Փարիզում ստեղծված իրավիճակին։ Ֆրանսիայի երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար էր եղել տարբեր երթուղիներում տեղի ունեցած դիվերսիոն հրկիզումների պատճառով։ Հուլիսի 26-ին շուրջ 800 հազար ուղևոր չի կարողացել օգտվել երկաթուղային տրանսպորտից։ Բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել հեռանալ Փարիզի Մոնպարնաս կայարանից։

Թամաս Բախը նշել է՝ մտավախություն չունի, որ ստեղծված իրավիճակը կխոչընդոտի Օլիմպիական խաղերի անցկացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է

08:11 08.09.2024

Սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: ...

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

23:38 07.09.2024

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ «Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […] ...

Մայր տաճարը կբացի դռները

22:13 07.09.2024

Մայր տաճարը կբացի դռները

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: ...

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

22:06 07.09.2024

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ […] ...

SHANTNEWS

22:00 07.09.2024

SHANTNEWS

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

21:49 07.09.2024

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP