Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.32
  • 429.94
WEATHER
+19.09 oC

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

12:16 27.07.2024

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրացում չի սպասվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։«Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո», – նշված է զեկույցում: Fitch-ի կարծիքով՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար է լինելու՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով միջանցք ունենալու, ինչպես նաև վերջինիս Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պահանջով, որին քաղաքականապես համաձայնելը դժվար կլինի։

«Մեր բազային գործը չի ներառում հակամարտության սրում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», – նշում է գործակալությունը:

Վերջինս իր զեկույցում անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով․ «Ըստ երևույթին, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են, երբ Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը և բյուջետային վճարումները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` միաժամանակ զորավարժություններ անցկացնելով ԱՄՆ-ի հետ:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է»: Fitch-ը չի ակնկալում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցներ, և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կկատարի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է

08:11 08.09.2024

Սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: ...

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

23:38 07.09.2024

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ «Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […] ...

Մայր տաճարը կբացի դռները

22:13 07.09.2024

Մայր տաճարը կբացի դռները

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: ...

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

22:06 07.09.2024

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ […] ...

SHANTNEWS

22:00 07.09.2024

SHANTNEWS

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

21:49 07.09.2024

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP