Երևում է ներգրավվածություն արդարադատության մեջ. Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Երևում է ներգրավվածություն արդարադատության մեջ. Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի մասին

13:06 13.09.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումն անհրաժեշտ է նախ այն առումով, որ Սահմանադրությամբ ու եվրոպական կոնվենցիայով նշված անձնական կյանքի, այդ թվում՝ հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը վտանգված է:

Դրան միջամտելու հնարավորությունը, ըստ Կոստանյանի, բացառապես դատարանի որոշմամբ պետք է լինի, հետևաբար, այդ գաղտնալսումը գոնե իրավական տեսանկյունից հարցականի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը: Խոսելով գաղտնալսման բովանդակային կողմի մասին՝ Գևորգ Կոստանյանը նշել է, որ խոսակցությունից երևում է ներգրավվածություն արդարադատության մեջ, որը չպետք է լիներ:

Գևորգ Կոստանյանի խոսքերով՝ Սահմանադրությամբ մարդու համար պետք է ապահովված լինեն արդար դատաքննության երաշխիքներ, ինչը, դատելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունից, կասկածի տակ է դրվում: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, դիմելով Գևորգ Կոստանյանին, ասել է, որ ԱԺ կանոնակարգով սահմանափակում կա քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով՝ չի կարելի քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե նախաքննություն է ընթանում, մինչդեռ գաղտնալսման առումով հիմա գործ է հարուցված:

Գևորգ Կոստանյանը պատասխանել է, որ իրավամբ, դրա հնարավորությունը չկա, սակայն կա երկու նկատառում՝ չի խոսվում կոնկրետ քրեական գործերի մասին, այլ այն, որ խախտվել է անձի և քաղաքացու գաղտնիության իրավունքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

15:30 28.04.2025

Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը»  Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […] ...

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

15:26 28.04.2025

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերը՝ ժամը 00:00-ն»,-նշված է Պուտինի որոշման մեջ։  ...

Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

15:21 28.04.2025

Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

15:15 28.04.2025

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

Եվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

15:10 28.04.2025

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։   ...

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

15:05 28.04.2025

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...

BACK_TO_TOP