16:28 24.07.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 160 գրամ զանգվածով:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 67-ամյա տղամարդը թմրանյութը ձեռք է բերել Նոր Արեշի 2-րդ փողոցի մի առանձնատնից։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին հուլիսի 16-ին: Այս անգամ Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կենտրոնականի քրեական հետախույզների և պարեկների հետ: Մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ժամը 22.35-ին ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեց 33-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց սպիտակ և կանաչ գույնի յոթ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմեց 4,73 գրամ: Հայտնաբերվեց նաև ծալովի դանակ:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քննչական գործողություններով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաջողվեց պարզել, որ նա նույնպես թմրամիջոցները ձեռք է բերել Նոր Արեշի 2-րդ փողոցի երկու բնակչից:
Շարունակելով Կենտրոնականի ոստիկանների հետ համագործակցությունը` ՔՈԳՎ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հուլիսի 18-ին, ժամը 17.50-ին, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում նույն կասկածանքով ձերբակալեցին Նոր Արեշի 2-րդ փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր 92,7 գրամ քաշով պոլիէլիթենային տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:
Միջոցառումները շարունակվեցին քննչական 2-րդ բաժնի աշխատակիցների հետ համագործակցությամբ:
Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում` Նոր Արեշի 2-րդ փողոցի առանձնատանը: Հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի` մոտ 300 գրամ մարիխուանա և մոտ 20 գրամ մեթամֆետամին, էլեկտրական կշեռքներ, հարյուրդոլարանոց 122 կեղծ թղթադրամ, նաև թմրանյութերի պատրաստման, օգտագործման ու իրացման համար նախատեսված պարագաներ։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև Նոր Արեշի 2-րդ փողոցում փաստացի բնակվող մյուս տղամարդու առանձնատանը: Այստեղ էլ հայտնաբերվեց 14 կեղծ հարյուրդոլարանոց և տարբեր տեսակի հոգեմետ 288 դեղահաբ։
Խուզարկություն կատարվեց նաև նորարեշցիներից թմրանյութը ձեռք բերած 33-ամյա տղամարդու բնակության վայրում` մայրաքաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի առանձնատանը: Հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի` մոտ 25 գրամ մեթամֆետամին և մոտ 600 գրամ մարիխուանա, էլեկտրական կշեռքներ, նաև թմրանյութերի իրացման համար նախատեսված պարագաներ։
Չորս տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում23:28 28.11.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվելԹբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահներին ստիպված արցունքաբեր գազ են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...
23:20 28.11.2024
BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial TimesԱմերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...
23:12 28.11.2024
Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համարԲաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...
23:04 28.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումներըԻսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...
22:54 28.11.2024
Մադրիդում հասկացրել են, որ իրենք պատրաստ են կատարել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանըԻսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը պարզաբանել է, որ երկրի իշխանությունները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը կկատարեն, եթե նա ժամանի թագավորություն։ «Ես չեմ սիրում զբաղվել քաղաքական գեղարվեստական գրականությամբ, բայց ես շատ հստակ ասացի. ՄՔԴ-ն ունի Հռոմի կանոնադրություն, որը ենթադրում է մի շարք պարտավորություններ, և մենք պատրաստվում ենք կատարել օրենքով […] ...
22:44 28.11.2024
Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆԹունիսն անհրաժեշտ է համարում, որ նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը Լիբանանում ճանապարհ կհարթի պաղեստինյան ժողովրդին ոչնչացնող պատերազմի ավարտի համար։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Թունիսը շեշտում է այս համաձայնագրի անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելու օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդին բնաջնջող պատերազմում արյունահեղությանը վերջ տալու համար և կոչ է […] ...