Ավինյանը հայտնել է, թե որքան ավտոբուս է անհրաժեշտ Երևանին ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Ավինյանը հայտնել է, թե որքան ավտոբուս է անհրաժեշտ Երևանին ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

16:20 24.07.2024

Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։

Վերջնական ընտրությունից հետո կմեկնարկեն կանգառասրահների տեղադրման աշխատանքները»,- ասաց Ավինյանը։Նրա խոսքով՝ Երևանին մնում է 250 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերում, որով կամբողջացվի տրանսպորտային պարկի արդիականացման ծրագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

23:20 28.11.2024

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

23:12 28.11.2024

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

23:04 28.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

Իսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...

BACK_TO_TOP