11:18 24.07.2024
Մեկնարկել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը։
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով և ուղղված է երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած գիտահետազոտական խմբերի հետազոտություների աջակցությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Նախագիծը մշակում և իրականացնում է 2-4 անդամից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է խմբի ղեկավարից և կատարողներից։
Խմբի ղեկավարը պատասխանատու է խմբի կազմավորման և նախագծի իրականացման հաջող ընթացքի համար: Խմբի անդամները հայտ ներկայացնելու փուլում կարող են լինել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, իսկ նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ և բնակվեն ՀՀ-ում:
Խումբը պետք է ունենա նաև օտարերկրյա գործընկեր։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.hesc.am):
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թ․ օգոստոսի 30-ն է:
Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025թ․ հունվար ամսից։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-210-140 (*113)»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...
23:28 28.11.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվելԹբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...
23:20 28.11.2024
BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial TimesԱմերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...
23:12 28.11.2024
Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համարԲաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...
23:04 28.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումներըԻսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...