Կոտայքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--1.91 oC

Կոտայքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

13:22 23.07.2024

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի հուլիսի 18-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման առթիվ, բռնությունների կիրառման և երկու ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին նշված միջադեպի 6, ավելի ուշ՝ ևս 1 մասնակից։

Նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում նշված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի և Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17-ից 45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը:

Նշվածի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր։ Հասնելով այնտեղ՝ վերջիններս ներկայացել են և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Սակայն վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Տեսնելով, որ վիճաբանության մասնակիցները չեն դադարեցնում իրենց գործողությունները՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել նրանցից ոմանց։ Այդ ընթացքում վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններիցս մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Սակայն վիճաբանության մասնակիցները կրկին հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, որի ընթացքում նրանցից երկուսը՝ Արամուս բնակավայրի բնակիչներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողների մարմինների տարբեր հատվածներին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոնշյալ 7 անձանց ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած նշված 2 անձանց՝ Արամուս բնակավայրի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական ․․․ գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի ․․․ նկատմամբ բռնություն գործադրելը)։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Մյուս 5 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք արգելանքից ազատ են արձակվել։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները, խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ Ոստիկանության համապատասխան ծառայողներին նաև տրվել են հանձնարարություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP