18:14 22.07.2024
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից:
Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է:
Մասնագիտությամբ ծրագրավորող Լուսինե Ազատյանը 30 տարի է՝ ապրում է Մինսկում, հայերեն դասավանդում է 17 տարի:
«Շատ պատահական է ստացվել իմ՝ դպրոցում աշխատելը: Պետք է որոշ ժամանակ փոխարինեի մանկապարտեզի դաստիարակչուհուն: Այդ ընթացքում դպրոցի ղեկավարությանը դուր եկավ՝ ինչպես եմ աշխատում, և ինձ առաջարկեցին դասավանդել մայրենի»,- պատմում է ուսուցչուհին:
Սփյուռքահայ ուսուցչուհին Հայաստանում վերապատրաստման ծրագրի մասնակցել է նաև 2011 թ.-ին, և սա նրա երկրորդ փորձառությունն է. մասնակցում է «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացի շրջանակում:
Հայորդաց դպրոցում, որտեղ աշխատում է Լուսինե Ազատյանը, այժմ սովորում է 4-16 տարեկան 60 երեխա՝ 7 խմբով.
«Աշխատում ենք այնպիսի բաժանում անել, որ յուրաքանչյուր խմբում նույն տարիքի և, եթե հնարավոր է, իմացության նույն մակարդակի երեխաներ ներառվեն՝ խուսափելով խառը դասարաններից: Դասավանդում ենք մայրենի, երգ, պար, հայոց պատմություն»: Դասագրքերի վերաբերյալ նա նշում է, որ այդ առումով կարծես թե որևէ խնդիր չի առաջանում. ԿԳՄՍ նախարարությունն ապահովում է անհրաժեշտ գրականությունը, թեև ցանկը մշտապես կարելի է համալրել նոր գրքերով:
Հայաստանից դուրս հայերենի դասավանդման հիմնական խնդիրը, ըստ ուսուցչուհու, լեզու չիմանալն է: «Խառնամուսնությունները հաճախադեպ են դարձել, և ընտանիքներում հայերեն գրեթե չեն խոսում, իսկ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ լեզու սովորելը բարդ է»,- ասում է ուսուցչուհին:
Այդուհանդերձ, մանկավարժը վստահեցնում է՝ երեխաները սիրով են հաճախում դպրոց, որովհետև այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ ոչ թե դպրոց են գնում, այլ ընտանիք:
«Կան երեխաներ, որ 200 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար, և դա անում են անտրտունջ,- ասում է Լուսինե Ազատյանը և հպարտությամբ հավելում,- հաճախ լինում են նաև դեպքեր, երբ խառը ընտանիքներում հենց բելառուս մայրիկներն են իրենց երեխաներին բերում հայերեն սովորելու: Կան մայրիկներ, որոնք ևս ցանկություն են հայտնել սովորելու»:
Նա պատմում է, որ դպրոցում տարիքով ամենամեծ սովորողը եղել է աշակերտներից մեկի պապիկը, որը 60 տարեկան էր և պատկառելի ճանապարհ էր անցել. գիտնական էր՝ ուներ ակադեմիկոսի կոչում: Թոռնիկին հայկական դպրոց բերելիս նա որոշել է լրացնել տարիների բացը և սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ:
«Թեև ապրում ենք օտար միջավայրում, ու միշտ չէ, որ տարբեր խոչընդոտների պատճառով հաջողվում է հայերեն սովորել, բայց հայրենիքից հեռու գալիս է մի տարիք, երբ զգում ես մայրենի լեզվի կարիքը ու այդ բացը լրացնելու պահանջ ես ունենում: Հենց այդ ներքին պահանջից դրդված էլ շատ մեծահասակներ հայերեն սովորելու ցանկություն են հայտնում»,- նշում է ուսուցչուհին:
Խոսելով Հայաստանում վերապատրաստումների մասին՝ ուսուցչուհին ընդգծում է՝ ծրագիրը բավականաչափ բարելավված է, դասընթացները կիրառական են, մեթոդները՝ ժամանակակից, ընտրված է լավ դասախոսական կազմ:
«Ծրագրի ավարտից հետո վերադառնալու եմ՝ հարստացած նոր գիտելիքով, մեթոդական նոր հմտություններով և ինձ հետ տանելու եմ նոր լիցքեր՝ փոխանցելու մեր հայրենակիցներին»,- խոսքը եզրափակում է ուսուցչուհին:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև հուլիսի 26-ը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...