Ես կողմնակից եմ թափանցիկությանը. Արամ Սարգսյանը՝ ԵԽԽՎ մոնիթորինգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+11.09 oC

Ես կողմնակից եմ թափանցիկությանը. Արամ Սարգսյանը՝ ԵԽԽՎ մոնիթորինգի մասին

13:08 13.09.2018

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը բռնակալ է և բռնակալությամբ է կառավարում երկիրը, ասաց.

«Բռնակալական երկրում Երևանի ավագանու ընտրություններում 10 թեկնածու չի մասնակցում, այս թեկնածուների մասնակցությունը հիմնավորում է, որ բազմաթիվ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում ժողովրդավարություն է, և այդ ժողովրդավարության շրջանակներում կարելի է մասնակցել ընտրությունների և մրցակցել: Ընդդիմադիր կեցվածքի մեջ մտած ուժը պիտի փորձի դիվիդենդներ շահել եզրային, կոշտ, ծայրահեղ ընդդիմադիր լինելով, ես նման մոտեցումները բնական եմ համարում, քանի որ ժամանակին ես այդպիսի բաներ արել եմ»,- ասել է նա:

Անդրադառնալով ԵԽԽՎ մոնիթորինգի իրականացմանը՝ Արամ Սարգսյանն ասել է, որ թափանցիկության կողմնակից է:

«Թող գա ԵԽԽՎ, թող մոնիթորինգ անի, թող պարզի, ես չեմ գտնում, որ ամեն գնով պիտի հաղթես, գտնում եմ, որ պետք է միշտ լինի ճիշտը: Սխալ կլինես, ներողություն կխնդրես և կասես, որ այդ սխալը այլևս չես կրկնի. դու ես ճիշտ, քո ճիշտը փորձիր ԵԽԽՎ-ի առաջ էլ ապացուցել, ՄԱԿ-ի առաջ, հայ քաղաքացու առաջ էլ ապացուցել»,- նշել է Արամ Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 11.04.2025

SHANTNEWS

Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

11:57 11.04.2025

Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեկինում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ ...

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

11:50 11.04.2025

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...

Հաջորդ մրցաշրջանում  Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

11:42 11.04.2025

Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...

Ամառային դպրոց Բուխարեստում

11:36 11.04.2025

Ամառային դպրոց Բուխարեստում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

11:32 11.04.2025

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...

BACK_TO_TOP