11:49 13.09.2018
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը սեպտեմբերի 13-ին անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը: Նա ներկաներին «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից դրվագ ցույց տվեց, որտեղ ասվում է «Սպանե՛ք, սպանե՛ք, մի՛ մտածեք հետևանքների մասին», ապա ցուցադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Դավթաշենի հանրահավաքում հնչեցրած ելույթից մի հատված, որտեղ նա ասում է` «բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»: Իսագուլյանը խորհուրդ տվեց այդ ֆիլմը ևս մեկ անգամ ուշադիր նայել, զուգահեռներ տանել այս օրերի հետ, որից պարզ կլինի` ինչ է տեղի ունենում:
Բանախոսը նշեց` ցավալի է, որ պետք է խոսել երևույթների մասին, որոնք անհասկանալի ու անթույլատրելի են:
«Մի՞թե տարրական գիտելիքներ չունեն, որ հասկանան՝ այն, ինչ ասում են, ո՛չ ազգայինի, ո՛չ պետականության, ո՛չ Սահմանադրության հետ կապ չունի: Եղել էր գաղտնալսում՝ ում կողմից, ոնց, ամեևին էական չէ: Երբ մտածում եմ, թե ում կողմից դա կարող էր արված լինել, փշաքաղվում եմ. երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները, ովքեր պարտավոր են ամեն ինչ անել, որ պաշտպանեն մեր անվտանգությունը, հայտնվում են մի խայտառակ վիճակում, որ ամեն մի առաջին դասարանցի պետք է իմանա: Եթե մեկը ծովափում կանգնած լողալ չգիտի, դա չի նշանակում, որ կողքինն էլ չգիտի: Իրենց թվում է, թե որևէ մեկը չունի սարքավորումներ, որով կարող է լսել ամեն ինչ»,- ասաց նա:
Իսագուլյանի կարծիքով`այս ձայնագրության հրապարակմանն անմիջապես պետք է հետևեին հրաժարականներ` առնվազն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի, իսկ նրանց փոխարինողների առաջին խնդիրը պետք է լիներ պարզելը, թե ով է գաղտնալսել, հայտարարել, որ նրան ոչ մի պատժի չեն ենթարկելու, հակառակը, եթե Հայաստանի ներսում է, պարգևատրեին, որովհետև նա, բանախոսի գնահատմամբ, ավելի պրոֆեսիոնալ է, քան նրանք, ում ձայնագրել են:
Ըստ Իսագուլյանի` խոսակցության բովանդակությունը հստակ ցույց է տալիս մեկ բան, որ ոչ միայն չկա հանդուրժողականություն, այլև եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից ու առանց որևէ չափորոշիչ հաշվի առնելու: Աղմկահարույց խոսակցության հիման վրա, բանախոսի կարծիքով, ՀՔԾ պետի նկատմամբ կարելի է առնվազն հինգ, ԱԱԾ տնօրենի՝ առնվազն երեք քրեական գործ հարուցել:
«Ներգրավված է տասը զոհերի պաշտպանը նաև, ով դարձել է ՀՔԾ պետի «ջեբի խաղալիքը», և ոչ թե մտահոգված է ոնց անեն, պարզեն տասը զոհերի սպանողներին, այլ հստակ այն ուղղությամբ տանեն, որ այդ գործը չբացահայտվի: Քոչարյանի, Խաչատուրովի նկատմամբ ընդհանրապես այսօր Մարտի մեկի գործը, որ տարվում է, ամբողջովին քաղաքական պատվեր է»,- նշեց նա:
Իսագուլյանն ասաց, որ իրեն մտահոգում է նաև մի հարց, այն, որ կարող է` վարչապետին էլ են լսել, և այդ ամենը հիմա հայտնված է Ալիևի սեղանին: Նախկին նախագահների նկատմամբ հնչող մեղադրանքներին ի պատասխան` նա ասաց` դիմելով ներկա իշխանության որոշ երիտասարդ ներկայացուցիչների:
«Երբ դուք շորտիկներ էիք հագնում, էդ մարդիկ ընտանիքներով ռմբակոծության տակ էին, հիմա դուք էդ մարդկանց ինչո՞ւմ եք մեղադրում` վախկոտության մե՞ջ: Մի՛ վախեցեք, չեն փախչի»,- ասաց Իսագուլյանը:
Նա սթափության կոչ արեց, նշեց, որ այս ամենը տանում է քաղաքացիական պատերազմի: Վարչապետի` երեկ ԱԺ-ում ունեցած ելույթին արձագանքելով, նա ասաց, որ հող հանձնելու փաստաթուղթ չկա, իսկ նման հայտարարություն անելով վարչապետն ինքն է հող նախապատրաստում դրա համար:
15:30 28.04.2025
Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...