Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+8.09 oC

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

12:57 19.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Նրանք զարդարել են այնպիսի բեմեր, ինչպիսիք են՝ Լոնդոնի թագավորական Քովենթ գարդենը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրությունն անվճար է:

Բացառիկ կոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ.-ին Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:

1940 թ.-ից՝ դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ.-ին հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:59 05.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

00:56 05.04.2025

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:53 05.04.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

00:44 05.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ապրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...

Էմինեմը պապիկ է դարձել

00:32 05.04.2025

Էմինեմը պապիկ է դարձել

Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...

Լարսը բաց է

00:21 05.04.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP