Ո՞վ կարող է փոխարինել Բայդենին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի դերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ո՞վ կարող է փոխարինել Բայդենին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի դերում

13:26 19.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հուլիսի 18-ի գիշերը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 81-ամյա ամերիկացի առաջնորդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, և նրա մոտ վերին շնչուղիների միայն մեղմ ախտանշաններ են նկատվում։ Ինքը՝ Բայդենը, ասել է, որ իրեն լավ է զգում։

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը մտադիր է վերադառնալ իր տուն՝ Դելավեր, և անցնել ինքնամեկուսացման, որի ընթացքում նա կշարունակի ամբողջությամբ կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ Արդյո՞ք Բայդենի հիվանդանալը քաղաքական երանգներ չունի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հատկանշականն այն է, որ Բայդենի հիվանդանալու մասին լուրը հրապարակվեց ուղիղ 2 օր անց այն բանից հետո, երբ ինքը՝ Բայդենը հայտարարեց, որ միայն հիվանդությունը կարող է ստիպել նրան համաձայնվել չառաջադրել իր թեկնածությունը: Իհարկե, կորոնավիրուսը այն հիվանդությունը չէ, որը պարտադիր պետք է խանգարի նրան առաջադրել իր թեկնածությունը: Տպավորություն կա, որ սա ինչ-որ մի նոր պրոցեսի սկիզբ կարող էլինել: Մոտակա մեկ շաբաթում պարզ կլինի թե ինչ զարգացումներ կլինեն»,- նշել է Արտյոմ Երկանյանը:

Կուսակցության ներսում ովքե՞ր են դեմ Բայդենի առաջադրմանը ու ինչո՞ւ, իրադարձությունների ինչպիսի՞ զարգացումը ավելի շատ կբխեր մեր շահերից, և հնարավոր մյուս թեկնածուներից ո՞վ է ավելի ընդունելի մեզ համար: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

BACK_TO_TOP