Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

17:37 16.07.2024

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։
Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արմավիրի բաժնի ծառայողները. արձանագրվել է «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ, 5 հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Բաղրամյանի բաժնի ծառայողների և Արմավիրի պարեկների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։
Ամասիայի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն լուսաձայնային ատրճանակ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ախուրյանի և Աշոցքի բաժինների համայնքային ոստիկաններն ու վետերանները։ Ախուրյանի բաժնում գրանցվել է որսորդական հրացան կամավոր հանձնելու դեպք, իսկ Կաքավասար գյուղի մի բնակիչ Աշոցքի բաժին է ներկայացրել որսորդական հրացան և ռազմամթերք։
Շիրակի մարզային վարչության վետերանների և Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է 2 ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է որսորդական հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Չարենցավանի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում կամավոր հանձնել են երկու ինքնաձիգ ու ռազմամթերք։
Ինքնաձիգերի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Տավուշի բաժնի ծառայողների և վետերանների իրականացրած միջոցառումների շնորհիվ Տավուշ բնակավայրի մի բնակիչ բաժին է ներկայացրել որսորդական հրացան և ռազմամթերք։
Ինքնաշեն ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Ապարանի բաժնում՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Մասիսի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյուքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

09:25 29.11.2024

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

Սիրիական բանակի ստորաբաժանումները հակագրոհ են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Գործողության ընթացքում կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ է տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններից ռազմական ուժերը։ Դամասկոսն ու Հալեպը […] ...

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

09:15 29.11.2024

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:04 29.11.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

08:58 29.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

08:48 29.11.2024

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

Իռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

08:40 29.11.2024

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։   ...

BACK_TO_TOP