19:19 12.09.2018
Այսօր տեղի ունեցած Ազգային ժողով-ՀՀ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղղեց վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքների համաներման նախագծի քննարկման մասին:
«Օրենքն ընդունվեց ԱԺ-ի կողմից, բայց համաներման շրջաններից դուրս մնացին օտարերկրյա համարանիշներով, Հայաստանում չհաշվառված մեքենաները, այն ժամանակ ես դա իմ ելույթում ասացի, իսկ հուլիսի 18-ին պաշտոնական նամակով դիմեցի ՀՀ կառավարությանը և պատասխան ստացա, որտեղ նշվում էր այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը և այդ արդյունքում հազարավոր ջավախքցիներ ազատվեցին 2018թ. հունվարի 1-ից հուլիսի 30 ընկած ժամանակահատվածում վարչական տուգանքներից: Հազարավոր ջավախքցիներին խոստացել եմ իմ շնորհակալությունը փոխանցել կառավարությանը, որը ես սիրով անում եմ: Ոմանք ունեին ավելի շատ տուգանքներ, քան իրենց ավտոմեքենաների գինն էր»,- իր ելույթում ասաց Շիրակ Թորոսյանը:
Թորոսյանը հորդորեց, որպեսզի ոստիկանությունը կամ պետավտոտեսչությունը մի քիչ արագացնի հրահանգի հնչեցումը սահմանապահ կետերին, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամբողջությամբ կիսում է այդ առաջարկը և այդ գործընթացը կարագացվի:
«Սիրով եմ հիշում Ջավախք կատարած այցը և ուզում եմ ասել, որ ջավախքցիների նվեր տված շունը՝ Արջուկը, դարձել է մեր ընտանիքի սիրելին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջավախքի ժողովրդին այդքան ջերմ ընդունելության համար»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ Վրաստանի կառավարությունից տեղեկություններ ունի, որ Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի հնարավորինս արագ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վրաստանում շատ էին բողոքում Բագրատաշեն-Իջևան ճանապարհից, և հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որպեսզի երկրի տնտեսական կապերի իրացումը չխոչընդոտվի:
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է20:45 25.11.2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը։ ...
20:36 25.11.2024
Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ, կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի […] ...
20:25 25.11.2024
Քեյնի հերթական հեթ-տրիկըՄյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...
20:18 25.11.2024
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետՕրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...
20:09 25.11.2024
Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համարԿանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...