Վրաստանը մեկնաբանել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները ռազմական ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Վրաստանը մեկնաբանել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները ռազմական ոլորտում

12:29 11.07.2024

«Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ-ի որոշումը և Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը սառեցնելու ԵՄ-ի մտադրությունը, չեն խրախուսում Թբիլիսիի՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու ակնկալիքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այդ որոշումը ցավալի է։ Ես մեկ անգամ չէ, որ ափսոսանք եմ հայտնել, քանի որ այն չի արդարացնում մեր ակնկալիքները՝ կապված հարաբերությունների վերականգնման հետ», – ասել է Կոբախիձեն։

Նա ընդգծել է, որ վերջին չորս տարիների քաղաքական իրադարձությունների պատճառով «այդ հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեն»։

«Վրացական կողմը, մեր կառավարությունը, պետությունը լիովին պատրաստ են դրան»,- ասել է վարչապետը։

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նման պատժամիջոցների կիրառումը միշտ հակաարդյունավետ միջոց է հարաբերությունների վերակայման տեսանկյունից, սակայն նա հույս ունի, որ ապագայում ռացիոնալ, ճիշտ և արդար քայլեր կձեռնարկվեն, որոնք կօգնեն բարելավել երկրների միջև հարաբերությունները։

Հուլիսի 9-ին Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր 30 միլիոն եվրոն սառեցնելու որոշման մասին, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Նրա խոսքերով, կասեցվել է նաև հանրապետության՝ ԵՄ-ին միանալու գործընթացը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարել է, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, անորոշ ժամանակով հետաձգվում են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճերից, որը հանգեցրել է 15 մարդու մահվան: Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյուն է» […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

22:56 25.11.2024

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը։ «Փոխեցին քվեարկության համակարգը՝ 5 ֆուտբոլիստի փոխարեն ընտրում են 10-ի։ Տարօրինակ է, որ Հնդկաստանի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրի լրագրողները չեն քվեարկում, իսկ մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրներից քվեարկում են։ Առանց Նամիբիայի, Ուգանդայի, Ալբանիայի և Ֆինլանդիայի քվեարկության, Վինիսիուսը կնվաճեր «Ոսկե գնդակը»: Մարդիկ, որոնց ոչ […] ...

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

22:48 25.11.2024

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

Թուրքիայի արևմտյան Ալիագա քաղաքի Tüpraş նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ձեռնարկության նավթի ջեռուցման վառարանում և հանգեցրել է հրդեհի, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Հրդեհի վայր են ուղարկվել քաղաքի և Իզմիր նահանգի հրշեջ ստորաբաժանումները, […] ...

BACK_TO_TOP