Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--6.91 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին

18:39 10.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին:

«Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, որի գինն ու նշանակությունը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի: Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ առանց կայուն խաղաղության հաստատման դժվար է իրականացնել ծրագրեր և արձանագրել առաջընթաց»,- նշել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Սերենադ Գամիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: «Մեծապես գնահատում և զգում ենք այն հարգանքն ու սերը, որ տածում եք մեր երկրի և մեր ժողովրդի նկատմամբ: Ջերմ հարաբերություններ են ձևավորվել նաև Ձեր և մեր երկրի նախագահի միջև: Համոզված ենք, որ այս ամենը միտված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը»,- ասել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանը:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար կապերի ակտիվացումը և զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշվել Երևանի և Կահիրեի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը, որի լավագույն ապացույց են նախորդ տարվա սկզբին Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան և այս տարի Հայաստանի վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցերը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...

SHANTNEWS

22:00 31.01.2025

SHANTNEWS

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

21:55 31.01.2025

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

21:44 31.01.2025

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

21:34 31.01.2025

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

21:24 31.01.2025

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP