Պարո՛ն Փաշինյան, Դուք իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի հրապարակում. Արմենուհի Կյուրեղյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Պարո՛ն Փաշինյան, Դուք իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի հրապարակում. Արմենուհի Կյուրեղյան

18:53 12.09.2018

Այսօր Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մեջբերեց օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Արցախի խնդրի լուծողը ժողովուրդն է և թող որևէ մեկը չմտածի, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թաքուն որևէ թուղթ կստորագրի և եթե տեսնի խնդրի լուծման տարբերակ, ապա կգա և կկանգնի ժողովրդի առջև և միասին կորոշեն այդ տարբերակին գնո՞ւմ են, թե՞ ոչ:

«Ես փորձեմ բարձրաձայն մտածել. ասենք՝ 150 հազար մարդ հավաքված էր հրապարակում, չենք հանում զինվորներին, ոստիկաններին, հետքրքրվածներին, ենթադրենք՝ մի 150 հազար էլ շատ էին ուզում գալ, բայց չեկան: ԱԺ վերջին ընտրություններից մասնակցել է մեկ միլիոն 550 հազար մարդ, ենթադրենք՝ դրանց մի մասը զբաղված է, իսկ մի մասը չի ուզում գալ Արցախի խնդրի մասին քննարկումների, այն մնացած մարդիկ, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, բայց չեն գալու այդ հարցը հրապարակում քննարկելու: Ուզում եմ հարց ուղղել ՀՀ վարչապետին, ոչ թե հանրահավաքի առաջնորդին: Պարո՛ն Փաշինյան, Դուք իսկապես մտածո՞ւմ եք, որ Արցախի հարցը պետք է լուծվի հրապարակում «այո» կամ «ոչ» գոռալով, եթե «այո», կխնդրեմ հիմնավորել պատասխանը»,- ասել է նա:

Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասաց, որ այդ ելույթի ընթացքում խոսել է հանրաքվեների ինստիտուտը ուժեղացնելու անհրաժեշտության մասին:

«Բնականաբար միջազգային հանրությունը և բանակցային ֆորմատի տրամաբանությունն է, որ Արցախի վիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ, ես կարծում եմ, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական հանրաքվեով: Եթե ես և կառավարությունը մտածենք, որ որևէ տարբերակ կա, ապա կներկայացնենք այն ժողովրդին, իսկ որոշելու տարբերակը հանրաքվեն է, իսկ հանրահավաքները նախապատրաստական շրջանն են: Կարծում եմ՝ հասկանալի է, որ նման հարցերը պետք է ժողովրդի կամարտահայտմամբ լուծվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Արցախի խնդրի լուծման համար հարկավոր է հանրաքվե անցկացնել:

Արմինե Կյուրեղյանը նշեց, որ «միամիտ լոռեցու» նման ինքը և բազմաթիվ մարդիկ սխալ էին ընկալել վարչապետի խոսքերը և մտածել, թե Արցախի խնդիրը պիտի լուծվի հրապարակում, ինչին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Տիկի՛ն Կյուրեղյան, համարե՛ք դա միամիտ իջևանցու բացթողում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

20:47 28.04.2025

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

20:30 28.04.2025

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...

Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ

20:24 28.04.2025

Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

20:20 28.04.2025

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

Առևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...

BACK_TO_TOP