21:42 09.07.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր:
Դեսպանի հերթական հանդիպման մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։
«Հանդիպումը կարևոր է նրանով, որ սա Իրանի դեսպանի առաջին պաշտոնական հանդպումն է՝ ռեֆորմիստ, ծագումով ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց հետո:
Հավանաբար նա լիազորված է եղել՝ հավաստիացնելու Հայաստանի իշխանություններին նրանում, որ մինչ այդ, նախորդ վարչակազմի հետ ձեռք բերված համաձայնությունները ռազմաղաքական և ռազմատեխնիկական հարցերում, ուժի մեջ են և որ դրանք իրականացվելու են»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ալիևին ոգևորողը, հավանաբար, այն է, որ Պեզեշքիանը էթնիկ ադրբեջանցի՞ է: Իսկ ինչպիսի սպասելիքներ ունեն նորնտիր նախագահից Անկարայում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում էԿատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Camp Nou» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է: Mundo Deportivo-ն գրում է, որ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական ակումբը […] ...
14:22 21.11.2024
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի […] ...
14:12 21.11.2024
Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվելՇիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության […] ...
14:04 21.11.2024
ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշինԵրևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: ...
14:00 21.11.2024
Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետԿառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։ «Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս […] ...
13:46 21.11.2024
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալի հետԱվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի աշխատանքների իրականացումն առաջնային նշանակություն ունի հատկապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքստում: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 21-ին հանդիպելով Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի (DCAF) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի հետ: Հանդիպմանը […] ...