16:12 09.07.2024
2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:
Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:
«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն: Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է. ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:
«Ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորումը մինչև նախորդ տարի միասնական միջինացված մակարդակում է իրականացվել՝ մեկ տեսակի վերապատրաստմամբ, որը գրեթե համադրելի է այսօրվա երկրորդ՝ տիրապետման և ձեռնահասության մակարդակի վերապատրաստմանը: Եթե նախկինում ուսուցիչները ստիպված էին լինում շատ կարճ ժամանակում անցնել 110-ժամյա վերապատրաստում, և դա բավական մեծ բեռ էր ուսուցիչների համար, ապա նոր համակարգով միայն առարկայական գիտելիքի դժվարություն ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանված: Մյուսների համար սահմանված է 3-5 տարվա ժամկետ. հետևաբար, ուսուցիչներն իրենց մակարդակին համապատասխան վերապատրաստման ժամերը կարող են անցնել 3 կամ 5 տարվա ընթացքում: Ուսուցիչներն ազատ են ավելի հանգիստ տնօրինել իրենց ժամանակը և չունենալ մեծ ծանրաբեռնվածություն ու լարվածություն»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դասընթացներն ուսուցիչների համար անվճար են. դրանք իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մոդուլով նախատեսվում է ունենալ կենտրոնացված ստուգումներ. բոլոր ուսուցիչները, որոնք կոնկրետ մոդուլով վերապատրաստում են անցել, նախապես հայտարարված օրը կմասնակցեն թեստային ատեստավորման՝ գրավոր պատասխանելով իրենց մոդուլին վերաբերող հարցերին:
«Տարվա մեջ երկու-երեք վերապատրաստման մասնակցելով՝ ուսուցիչները կարող են հերթով հաղթահարել մոդուլները: Արդյունքները կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվման համակարգ, իսկ տարիների ընթացքում հավաքած կրեդիտների առկայության դեպքում՝ վերջնական փուլում նրանք ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված: Եթե ուսուցիչը չի կարողանում հաղթահարել տվյալ մոդուլի ատեստավորումը, ապա հաջորդ տարի նույն մոդուլին մասնակցելու հնարավորություն ունի, բայց այդ դեպքում վերապատրաստումն այլևս չի իրականացվի պետության կողմից: Եթե երկրորդ տարում ուսուցիչը դարձյալ չի կարողանում հաղթահարել տվյալ մակարդակի ատեստավորումը, ապա երրորդ տարում պետք է ատեստավորվի մեկ մակարդակով ավելի ցածր»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:
«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ավելի լավ արդյունքներ կարող են արձանագրել, քանի որ հնարավորություն ունեն խնայելու ժամանակը:
19:49 29.11.2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը19:45 29.11.2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Ալագյազ-Արթիկ և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ […] ...
19:40 29.11.2024
Սիարտոն ԵՄ-ին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունիցՀունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիարտոն կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից, որը հաստատվել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ «Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի իր պատժամիջոցների և սահմանափակումների քաղաքականությունից, ժամանակն է ազնվորեն առերեսվել ճշմարտության հետ և ընդունել, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները բացասաբար են ազդել և շարունակում […] ...
19:33 29.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզում իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։ Համայնքապետերը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։ Նախարարը հանձնարարել է՝ օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, իրականացնել գետի հունի, գետաբերուկների մաքրման աշխատանքներ, որպեսզի գարնանն ընդառաջ հնարավոր լինի կանխարգելել […] ...
19:27 29.11.2024
«Ինտեր Մայամին» և Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրելԱմերիկյան «Ինտեր Մայամին» և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: Սուարեսն այս ակումբում է հանդես գալիս 2024 թվականի սկզբից: Սուարեսն ամերիկյան թիմում անցկացրած 37 խաղում դարձել է 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիական «Լիվերպուլի», կատալոնական «Բարսելոնայի», […] ...
19:22 29.11.2024
Սիրիական բանակը համալրում է ուղարկել Հալեպ և ԻդլիբՍիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր է տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները ետ մղելու համար, ասվում է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։ «Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու ետ մղելու նրանց հարձակումները», – ասված է հաղորդագրությունում։ Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին […] ...
19:16 29.11.2024
ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, […] ...