Վնասվել է ստորգետնյա գազատար. Նորք-Մարաշի մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Վնասվել է ստորգետնյա գազատար. Նորք-Մարաշի մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

19:35 08.07.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 8-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան, Հովսեփյան, Նորքի այգիներ (մասնակի), Դավիթ Բեկի (մասնակի) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

17:51 06.10.2024

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։ ...

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

17:30 06.10.2024

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […] ...

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

17:25 06.10.2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ...

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

16:46 06.10.2024

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […] ...

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

BACK_TO_TOP