20:52 31.03.2018
Հայկական «Արագած» ընկերությունը «Ֆագոտ» հակատանկային կառավարվող հրթիռների համալիրի վրա տեղադրում է գիշերային տեսանելիության սեփական սարքեր ու մատակարարում զինված ուժերին։ Այս համագործակցությունը շարունակվում է արդեն երեք տարի։
««Ֆագոտը» կրակում է միայն ցերեկը։ Ջերմատեսիլս սարքը ցույց է տալիս նաև գիշերը, և համալիրը դառնում է շուրջօրյա։ Այսինքն, ցանկացած եղանակային պայմաններում, գիշեր-ցերեկ, թույլ մառախուղին, վատ տեսանելիության պայմաններում, մշուշում և այլն. ամեն ինչի մեջից ինքը տեսնում է և հնարավորություն ունի խոցելու հակառակորդի տանկերը՝ իր կրակի վարման առավելագույն հեռավորության վրա», – ShantNews.am-ի հետ զրույցում նշեց համալիրներն արդիականացնող «Արագած» ընկերության ղեկավար Հովհաննես Ղարիբյանը։
Մասնագետի խոսքով՝ համալիրն առանց արդիականացման կարողանում է ցերեկը թիրախները խոցել մինչև 4000 մետր հեռավորության վրա։ Այժմ այն նույնքան հեռավորության վրա թիրախները կարողանում է խոցել նաև գիշերը։
Արտասահմանյան զինված ուժերի հետ առայժմ գործարքներ չունեն, քանի որ հայկական բանակի պահանջեը մեծ է, և չեն հասցնի արտահանել։
«Հենց մի հատ [արտադրամասից] դուրս է գալիս, միանգամից գնում է, չի մնում։ Խմբաքանակ էլ չենք կարողանում հավաքել։ Պահանջը շատ է», – նշեց Հովհաննես Ղարիբյանը։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ հիմա արդիականացնում են միայն «Ֆագոտները», սակայն առանձին մոդուլներ ունեն նաև այլ զինատեսակների համար՝ մինչև 8000 մետր հեռավորությամբ դիտարկումներ անելու համար։
21:21 30.03.2025
ՊՍԺ-ն ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը21:03 30.03.2025
Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը. ԿԸՀՓարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ):Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին […] ...
20:59 30.03.2025
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
20:48 30.03.2025
Աշխարհի 12-րդ ռակետն այլևս չի ներկայացնի ՌուսաստանըԱշխարհի 12-րդ ռակետ Դարյա Կասատկինան սոցցանցերում հայտնել է մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. նա հանդես կգա Ավստրալիայի դրոշի ներքո. «Ուրախ եմ բոլորիդ տեղեկացնել, որ Ավստրալիայի կառավարությունը հաստատել է մշտական բնակության իմ դիմումը։ Սիրում եմ Ավստրալիան։ Այն աներևակայելի հյուրընկալ երկիր է, և ես այնտեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Սիրում եմ Մելբուռնը և չեմ համբերում, որ այն […] ...
20:30 30.03.2025
Տոնգայի ափերի մոտ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6,1 մագնիտուդովՀերթական երկրաշարժն է տեղի ունեցել Օվկիանիայի Տոնգա Թագավորության ափերի մոտ, ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: Ավելի վաղ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետ կապված ցունամիի սպառնալիք էր հայտարարվել: ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել էր, որ նախնական պարամետրերի հիման վրա հնարավոր են ցունամիի ալիքներ երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ շառավղով։ ...
20:05 30.03.2025
Քվեարկությունը 20:00-ին ավարտվել է. ԿԸՀԳյումրիի և Փարաքարի ավագանու ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: «Հարգելի՛ քաղաքացիներ, քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն ամփոփելուն պես՝ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում: ...
19:45 30.03.2025
Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել Մոլդովայի ՍուպերլիգայումՀայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել Մոլդովայի Սուպերլիգայում: Տիրասպոլի «Շերիֆը» երրորդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել «Պետրոկուբի» դեմ խաղում: Սերոբյանը 76-րդ րոպեին բացել է հաշիվը: «Շերիֆը» 5 միավորով երկրորդն է, «Պետրոկուբը»` 4 միավորով երրորդը: ...