Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղության համար

21:37 08.07.2024

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի հաստատման համար։ Նա համապատասխան հայտարարություն է արել Պեկինում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։

«Միջազգային հանրությունը պետք է պայմաններ ստեղծի և աջակցի երկու կողմերին՝ վերսկսելու ուղիղ երկխոսությունը և բանակցությունները։ Միայն այն դեպքում, երբ բոլոր խոշոր տերությունները բացասական էներգիայի փոխարեն դրսևորեն դրական էներգիա, հնարավոր կլինի շուտափույթ զինադադար ձեռք բերել այս հակամարտությունում», – ասել է Չինաստանի նախագահը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ «Չինաստանն իր ձևով ակտիվորեն ձգտում է խաղաղության և նպաստում բանակցություններին՝ խրախուսելով և աջակցելով ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

17:30 06.10.2024

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […] ...

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

17:25 06.10.2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ...

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

16:46 06.10.2024

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […] ...

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

BACK_TO_TOP