Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+21.09 oC

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

14:48 08.07.2024

Հուլիսի 5-ի ժամը 17.26-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած վերք» ախտորոշմամբ 64-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց ոստիկանության Նաիրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճնի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածներ է հասցրել 31-ամյա հարևանը: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

12:31 06.10.2024

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։ «Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։ Մակրոնի […] ...

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

12:06 06.10.2024

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ […] ...

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

11:45 06.10.2024

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […] ...

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

10:49 06.10.2024

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

10:23 06.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

BACK_TO_TOP