Ավինյանը մտահոգիչ է համարել վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+22.09 oC

Ավինյանը մտահոգիչ է համարել վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը

15:33 08.07.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:

Երևանի քաղաքապետարանի գնած 8 աղբատար մեքենաներից 4-ն արդեն Հայաստանում են: Դրանք անցնում են տեխզննում և փաստաթղթավորում: Մյուս 4-ը Հայաստանում կլինեն մեկ շաբաթից:

Ավինյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ Երևանի քաղաքապետարանի համար: Ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրություններ են կատարվում, և կկայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար, նրանց համար, ովքեր մինչև 2021 թ հունվարի 1-ն են գրանցվել։

Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք, Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն: Հայտարարեց քաղաքապետը:

Ավինյանը մտահոգիչ համարեց նաև վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը: Քաղաքապետարանը ստացել է տրանսպորտի ոլորտին վերաբերող 148 ահազանգ, վարորդների վատ վարքագծի, անկանոն գրաֆիկի, ավտոբուսների անսարքության մասով:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

13:41 06.10.2024

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր […] ...

«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ»․ Շոլց

13:20 06.10.2024

«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ»․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների՝ Գազայի հատված Իսրայել ներթափանցելուց մեկ տարի անց, Մերձավոր Արևելքում խաղաղությունը «ավելի հեռու է, քան երբևէ»: «Այո, ցավոք սրտի, դա այդպես է։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ, բայց մենք գիտենք մի բան՝ պետք […] ...

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

12:55 06.10.2024

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Սերգեյ Մուրադյան – «Նոա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան – «Նոա» Արթուր […] ...

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

12:31 06.10.2024

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։ «Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։ Մակրոնի […] ...

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

12:06 06.10.2024

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ […] ...

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

11:45 06.10.2024

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […] ...

BACK_TO_TOP