Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.09 oC

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

12:49 08.07.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին:

Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են կավագործության, կարպետագործության, ասեղնագործության և երգի արվեստարաններ։

Գլխավոր դատախազը և մարզպետը շրջայց են կատարել Կենտրոնում, որտեղ մշակութային կառավարիչ Շուշան Հայրապետյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակութային ծրագրերին մասնակցող կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքները, Կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում աշակերտների հարցերն ուղղված են եղել մասնագիտական կողմնորոշման, կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներին: Անդրադառնալով կոռուպցիոն երևույթների նկատմամբ Դատախազության անհանդուրժողականությանը՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Կոռուպցիան միայն կաշառքը չէ. կոռուպցիայի դրսևորում է նաև հովանավորչությունը:

Կոռուպցիոն հանցագործություններն ուղեկցվում են ֆինանսական տարբեր հանցավոր սխեմաներով, որոնք միտված են ոչ օրինական դրամական միջոցներն օրինականացնելուն: Ի վերջո, կոռուպցիան երևույթ է, որը խլում է ձեզնից. այն դրամական միջոցները, որոնք պետք է ուղղվեին ձեր կրթությանը, ձեր բարեկեցիկ կյանքին, կոռուպցիոն սխեմաներով մասնավորեցվում են: Դատախազության թիվ մեկ պարտականությունն է կանխել այն, իսկ եթե չենք հասցրել՝ ուրեմն պատժել, պատժել շատ խիստ»:

Հարցուպատասխանին հաջորդել է մաստեր կլասը՝ կավագործության դասընթացավար Անի Ղազարյանի կողմից:

Աշակերտներն Աննա Վարդապետյանին հրավիրել են շրջել գյուղում, որի ընթացքում պատմել են իրենց գյուղի պատմությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

11:45 06.10.2024

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […] ...

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

10:49 06.10.2024

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

10:23 06.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

Հրդեհ Հերմոն գյուղում

10:00 06.10.2024

Հրդեհ Հերմոն գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […] ...

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

22:11 05.10.2024

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...

BACK_TO_TOP