18:02 12.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դատավորին ասել է, որ ուզի-չուզի, պետք է կալանավորի, Պապիկյանը նշել է՝ այդ հարցը հնարավորություն կար ուղղելու հենց ԱԱԾ պետին:
«Այո՛, դատավորներին ցուցմունք տալ չի կարելի և չի էլ տրվում»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նա նաև խոսել է վերջին շրջանում քննարկումների արժանացած «սև ու սպիտակի», բաժանումներ կատարելու մասին:
«Միակուսակցական համակարգի մասին խոսք գնալ չի կարող, որովհետև առաջիկա ԱԺ ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունենալու ներկայանալ և հանրությունը կորոշի, թե որ քաղաքական ուժը ինչ կերպ է ներկայացված լինելու քաղաքական կյանքում: Նիկոլ Փաշինյանը երեկ նշեց, որ հեղափոխության ցուցակը ներկայացնում է մեկ քաղաքական ուժ. դա «Իմ քայլը» դաշինքն է, և հեղափոխական ուժի թեկնածուն Հայկ Մարությանն է»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը հակահեղափոխական ուժերի անուններ չհնչեցրեց, սակայն նշեց, որ ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք փորձում են պղտորել Հայաստանում եղած պարզ վիճակը:
«Կան քաղաքական գործիչներ, ովքեր դրսից օգնությունն են խնդրում, ներհայաստանյան հարթակներում խոսում Հայաստանի վարքի անկման մասին, իսկ մենք մեր պահվածքով ցույց ենք տալիս, որ ունենք կայուն և դրական հարաբերություններ հայ ժողովրդի շահերից բխող բոլոր ուղղություններով»,- ասել է նա:
15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...