11:43 08.07.2024
Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին:
Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նա իր մեքենայից ներկայացրել է մարիխուանա ծխելու համար հարմարեցված մի սարք` կրակայրիչ, որին միացված էր ծխամորճ:
Հունիսի 28-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 61-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»: Ստուգման ընթացքում ծագած կասկածի հիման վրա վարորդն ու նրա համագյուղացի 32-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերված մոխրացած հետքերով կաթուցիչի վերաբերյալ ուղևորը հայտնել է, որ իրենն է:
Հունիսի 29-ի կեսօրին Վարդենիս քաղաքում ծառայելիս պարեկները կանգնեցրել են Ակունք գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Միցուբիշին»: Վարորդը ձեռքի պայուսակից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ հայտնել է, որ կաթուցիչն իրենն է:
Հուլիսի 1-ին, ժամը 10-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 54-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 21-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: 18-ամյա երևանցի ուղևորը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով լցված կաթուցիչ: Նա հայտնել է, թե այն գտել է ճանապարհին:
Նույն օրը, ժամը 13.40-ին, Սևանի թերակղզում ծառայելիս պարեկները կանգնեցրել են մի «Տոյոտա»: Ստուգման ժամանակ վարորդը գրպանից նետել է կաթուցիչ ու թղթե փաթեթ և դիմել փախուստի, ինչը, սակայն, կարճ է տևել: 57-ամյա մի տղամարդ փորձել է խոչընդոտել ոստիկանների գործողություններին: Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդն էլ ձերբակալման պահին փորձել է վերցնել պարեկի ատրճանակը, սակայն դա էլ չի հաջողվել: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ թղթե փաթեթում մարիխուանա է: Վարորդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Հուլիսի 3-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Գեղարքունիքի պարեկները Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի Ավան թաղամասի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում նույն թաղամասի բնակիչ 26-ամյա ուղևորը պայուսակից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Ուղևորի ոտքին ամրացված էր պրոբացիայի տեղաշարժման շղթա: Հետագա պարզաբանումների համար մեքենան և երիտասարդները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Այստեղ, կաթուցիչից բացի, ուղևորը ներկայացրել է նաև գաղտնի փականով դանակ: Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով բոլոր հանգամանքները պարզվում են:
10:23 06.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին10:00 06.10.2024
Հրդեհ Հերմոն գյուղում21:53 05.10.2024
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում20:25 05.10.2024
Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու19:35 05.10.2024
Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից18:05 05.10.2024
Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև17:53 05.10.2024
ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան17:23 05.10.2024
Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին16:06 05.10.2024
Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»15:55 05.10.2024
Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ15:21 05.10.2024
Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ14:50 05.10.2024
Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել14:36 05.10.2024
Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո14:08 05.10.2024
Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի13:16 05.10.2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը13:07 05.10.2024
Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած12:48 05.10.2024
«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով12:15 05.10.2024
Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ12:04 05.10.2024
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան11:37 05.10.2024
«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ11:23 05.10.2024
Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից11:12 05.10.2024
Մորատան դժգոհ է մնացել Կորբետայի քաղաքապետից10:44 05.10.2024
Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա10:36 05.10.2024
Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս10:28 05.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին10:20 05.10.2024
Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում10:49 06.10.2024
Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջևԱդրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...
10:23 06.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ: ...
10:00 06.10.2024
Հրդեհ Հերմոն գյուղումՀոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […] ...
22:11 05.10.2024
Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...
22:06 05.10.2024
Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն ԼիբանանիՖրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […] ...
22:03 05.10.2024
Վաղաժամ քաղցկեղի աճը աշխարհում մտահոգիչ է. գիտնականններՎերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […] ...