ՀՀ ԶՈւ նոր համալրումը. «Ռեպելլենտը» ճնշում է հակառակորդի ԱԹՍ-ները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՀՀ ԶՈւ նոր համալրումը. «Ռեպելլենտը» ճնշում է հակառակորդի ԱԹՍ-ները

19:18 31.03.2018

Հայկական բանակի սպառազինության մեջ նոր ընդունված «Ռեպելլենտ» կայանը նախատեսված է «ահաբեկչական, հետախուզական և այլ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և ճնշման համար»։ «ArmHiTec» ցուցահանդեսի ժամանակ իր տեխնիկան է ներկայացնում կայանի պետ Սերգեյ Ջհանգիրյանը։

Ավելի պարզ լեզվով՝ կայանը օդի մեջ գտնում է հակառակորդի անօդաչու թռչող սարքը, խափանում դրա կապը ղեկավարման կայանի հետ ու չեզոքացնում այն։

«Նախատեսված է փոքրածավալ անօդաչու թռչող սարքերի համար։ Իր խնդիրը կատարում է գերազանց։ Փորձարկվել է։ Գերազանց աշխատող տեխնիկա է։ Անձնակազմը վերապատրաստումից հետո տիրապետում է տեխնիկայի ամեն մի մանրուքի», – նշում է կայանի ղեկավարը։

Կայանն ապահովում է մինչև 10-15 կիլոմետր հեռավորություններում հակառակորդի փոքր ԱԹՍ-ների հայտնաբերում ու ճնշում։ Սա հատուկ շեշտվելու կարիք ունի։ ShantNews.am-ում մեր հոդվածներից մեկում անդրադարձել ենք փոքր ԱԹՍ-ներից եկող վտանգներին. Դրանք դժվար են հայտնաբերվում ու էժան են, այդ պատճառով էլ կիրառվում են և՛ կանոնավոր բանակների, և՛ ահաբեկչական կառույցների կողմից։

Այս տարվա հունվարին Ադրբեջանի բանակը երկու անգամ փորձել է նման ինքնաշեն փոքր ԱԹՍ-ներով վնասել հայկական դիրքերի անձնակազմին։ Առաջին դեպքում դրոնը հայկական դիրքի վրա նետել է ականանետի արկ, երկրորդ դեպքում՝ բաժակի մեջ դրված նռնակ։ Երկու դեպքում էլ հայկական կողմից տուժածներ չեն եղել։ Սակայն հայկական բանակի սպառազինության մեջ նոր մտած «Ռեպելլենտ» համալիրի կիրառման դեպքում այդ ԱԹՍ-ների գործողությունները մեծ հավանականությամբ կկասեցվեն մինչև շփման գիծը հատելը։

Հունվարին առաջնագծում Ադրբեջանի հրահրած լարվածության աճը կարող եք տեսնել ստորև զետեղված ինտերակտիվ ժամանակագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

BACK_TO_TOP