Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. ընտանիքի 7 անդամները թունավորվել են, 4-ամյա աղջնակը մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. ընտանիքի 7 անդամները թունավորվել են, 4-ամյա աղջնակը մահացել է

18:42 06.07.2024

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի քաղաքացի՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:

Հիվանդանոց է ժամանել ՀՀ  քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանք տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել: Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորված երեխաներից մեկին անմիջապես տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց՝ ՀՀ սանավիացիայով: Տեղում ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկել:Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական բանակը Գազայի մի քանի շրջանի բնակիչների կոչ է արել լքել իրենց տները

15:37 05.10.2024

Իսրայելական բանակը Գազայի մի քանի շրջանի բնակիչների կոչ է արել լքել իրենց տները

Իսրայելի բանակը Գազայի հատվածի վեց թաղամասի բնակիչներին կոչ է անում լքել իրենց տները «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքների վրա հարձակումներից առաջ, սոցցանցում հայտնել է բանակի խոսնակը։ «Մենք կոչ ենք անում Գազայի հատվածի տվյալ թաղամասերի բնակիչներին՝ լքել իրենց տները։ Այս շրջաններում «ՀԱՄԱՍ» շարժումը շարունակում է ակտիվ գործել, ուստի իսրայելական բանակն իր ամբողջ ուժով հարվածներ կհասցնի այնտեղ»,- գրում է նա: ...

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբերանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

15:29 05.10.2024

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբերանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբերանվտանգության բարձր ստանդարտների […] ...

Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ

15:21 05.10.2024

Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դադարեցրել համագործակցությունն իր մարզիչ Տոմաշ Վիկտորովսկու հետ։ Այդ մասին թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ 23-ամյա Շվյոնտեկը հայտնել է, որ այժմ բանակցում է արտասահմանցի այլ մարզիչների հետ։ Իգա Շվյոնտեկը և Տոմաշ Վիկտորովսկին միասին աշխատում էին 2021 թվականի դեկտեմբերից։ Մինչև այդ թենիսիստուհին մարզվում էր Պետր Սերժպուտովսկու գլխավորությամբ։ Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող […] ...

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

15:14 05.10.2024

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:38-ին, քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […] ...

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP