Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

18:22 06.07.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Aktuality.sk պորտալը։

Ֆիցոն ելույթ է ունեցել սուրբ Կյուրեղի և սուրբ Մեթոդիոսի օրվա կապակցությամբ, որը երկրում պետական տոն է: Միջոցառումը տեղի է ունեցել Բրատիսլավայում։

«Մենք պետք է միասին հսկայական պատնեշ դնենք անհեթեթ առաջադիմական և լիբերալ գաղափարախոսությունների առջև, որոնք տարածվում են քաղցկեղի պես», — հայտարարել է Ֆիցոն ելույթի ժամանակ:

Մայիսին 15-ին Գանդլովա քաղաքում զինված 71-ամյա գրող Յուրի Ցինտուլան մի քանի անգամ կրակել էր Ռոբերտ Ֆիցոյի վրա, վարչապետին հոսպիտալացրել էին հրազենային վնասվածքներով: Հարձակվողը ձերբակալվել է, նրան մեղադրել են կանխամտածված սպանության փորձի մեջ։ Ավելի ուշ մահափորձի գործը վերաորակվել է որպես ահաբեկչություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

15:29 05.10.2024

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբեռանվտանգության բարձր ստանդարտների […] ...

Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ

15:21 05.10.2024

Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դադարեցրել համագործակցությունն իր մարզիչ Տոմաշ Վիկտորովսկու հետ։ Այդ մասին թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ 23-ամյա Շվյոնտեկը հայտնել է, որ այժմ բանակցում է արտասահմանցի այլ մարզիչների հետ։ Իգա Շվյոնտեկը և Տոմաշ Վիկտորովսկին միասին աշխատում էին 2021 թվականի դեկտեմբերից։ Մինչև այդ թենիսիստուհին մարզվում էր Պետր Սերժպուտովսկու գլխավորությամբ։ Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող […] ...

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

15:14 05.10.2024

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:38-ին, քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […] ...

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

BACK_TO_TOP