Վարչապետը հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+18.09 oC

Վարչապետը հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

16:50 06.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

«Երկրորդ տարին անընդմեջ անցկացվեցին բանակային խաղերը:

Տավուշի մարզում հետևեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

Բանակային խաղերին, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից, մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է. ԿԳՄՍ նախարար

10:55 05.10.2024

Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին […] ...

Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա

10:44 05.10.2024

Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ հաղթանակը 2-0 հաշվով։ «Կարծում եմ՝ շատ հզոր խաղ էր մեր թիմի կատարմամբ։ Առաջին իսկ րոպեներից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ՝ մեր տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Արժանի էինք այս հաղթանակին: Այսօր շատ […] ...

Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

10:36 05.10.2024

Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին, X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ «Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար պարոն Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

10:28 05.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում

10:20 05.10.2024

Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում

Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆարուլը» ոչ-ոքի է ավարտել տնային հանդիպումը Բուխարեստի «Դինամոյի» հետ։ Հաշիվը բացել են հյուրերը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն անցկացրել է ամբողջական հանդիպում։ Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Գրիգորյանը խփել է 3 գոլ: Գեորգե Հաջիի գլխավորած «Ֆարուլը» 13 միավորով 12-րդ տեղում է։ […] ...

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

10:11 05.10.2024

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […] ...

BACK_TO_TOP