Մոսկվայում փոթորկի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Մոսկվայում փոթորկի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին

17:06 06.07.2024

Կայծակը հարվածել է Մոսկվայից Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռին։ Այս մասին գրում է Mash Telegram ալիքը։

Airbus A321 ինքնաթիռի ետթռիչքային զննման ժամանակ կայծակի հետքեր են հայտնաբերվել։ Ենթադրաբար, կայծակը հարվածել է ինքնաթիռին, երբ այն բարձրություն էր հավաքում Մոսկվայում փոթորկի ժամանակ:

«Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Ինքնաթիռը բարեհաջող հասել է Նովոսիբիրսկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո օդանավը հանվել է թռիչքներից, քանի որ վերանորոգման կարիք ունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա

10:44 05.10.2024

Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ հաղթանակը 2-0 հաշվով։ «Կարծում եմ՝ շատ հզոր խաղ էր մեր թիմի կատարմամբ։ Առաջին իսկ րոպեներից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ՝ մեր տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Արժանի էինք այս հաղթանակին: Այսօր շատ […] ...

Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

10:36 05.10.2024

Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին, X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ «Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար պարոն Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

10:28 05.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում

10:20 05.10.2024

Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում

Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆարուլը» ոչ-ոքի է ավարտել տնային հանդիպումը Բուխարեստի «Դինամոյի» հետ։ Հաշիվը բացել են հյուրերը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն անցկացրել է ամբողջական հանդիպում։ Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Գրիգորյանը խփել է 3 գոլ: Գեորգե Հաջիի գլխավորած «Ֆարուլը» 13 միավորով 12-րդ տեղում է։ […] ...

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

10:11 05.10.2024

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […] ...

ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ

10:00 05.10.2024

ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 […] ...

BACK_TO_TOP