Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Դիլիջանի հյուրանոցներից մեկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Դիլիջանի հյուրանոցներից մեկում

14:08 06.07.2024

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են չհրկիզվող պահարանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, որտեղ հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին ու բաց դռնով մտել ներս, ձեռքին եղած դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել է, որպեսզի նա ցույց տա՝ որտեղ է գտնվում հավաքված գումարը: Այնուհետև, դրամարկղի տեղն իմանալով, բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ: Այդ ամենը անելուց հետո նա դարձյալ Վրեժ Հ.-ից պահանջել է, որպեսզի նա հայտնի այլ գումարի տեղ, որից հետո, տեղեկանալով չհրկիզվող փոքրիկ պահարանի տեղի մասին, փորձել է բացել, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է չհրկիզվող պահարանը և նույն պատշգամբից դուրս է եկել ու դիմել փախուստի:

Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները անտառում հայտնաբերել են գողացված չհրկիզվող պահարանը՝ փակ վիճակում: Արդեն տեղում ադմինիստրատոր-գանձապահը բացել է չհրկիզվող պահարանը, որում եղել է մոտ 490 հազար դրամ:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «ավազակություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ազգային արխիվի և Հունաստանի գլխավոր պետական արխիվի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

20:40 29.11.2024

Հայաստանի ազգային արխիվի և Հունաստանի գլխավոր պետական արխիվի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

2024 թ․ մարտի 26-28-ին Հայաստանի ազգային արխիվը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի Ազգային հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպել է «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ազգային արխիվի 100-ամյակին։ Գիտաժողովին մի շարք երկրների արխիվների ղեկավարներից բացի, մասնակցել է նաև Հունաստանի ներկայացուցիչը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում արխիվային ոլորտի մասնագիտական հարցերի քննարկումներից, փորձի փոխանակումից բացի մեկնարկ է տրվել նաև մասնակից երկրներից Հնդկաստանի, […] ...

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

20:32 29.11.2024

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

Նոյեմբերի 29-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընթացքում դուրս են բերվել սրբերի մասունքները։   ...

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP