Վրաստանի ՊՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից համատեղ զորավարժությունների հետաձգման վերաբերյալ որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.88
  • RUBLE
    4.40
  • 420.04
WEATHER
+21.09 oC

Վրաստանի ՊՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից համատեղ զորավարժությունների հետաձգման վերաբերյալ որոշումը

21:10 05.07.2024

Վրաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը Noble Partner զորավարժության հետաձգման վերաբերյալ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Վրաստանին կապում են տասնամյակներով ձևավորված գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ընդհանուր շահերի և նպատակների վրա։ ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունը Noble Partner 2024 բազմազգ զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելու մասին ափսոսանք է առաջացնում։ Միջազգային զորավարժությունները, այդ թվում՝ Noble Partner 2024-ը, ձեռնտու են ինչպես Վրաստանին, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և դրանց մասնակից գործընկեր երկրներին, քանի որ նպաստում են պաշտպանունակության ամրապնդմանը, զինծառայողների կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և փոխհամատեղելիության բարձրացմանը»,- ասել են Վրաստանի պաշտպանական գերատեսչությունից:

Նշվում է, որ չնայած զորավարժությունների հետաձգմանը՝ համագործակցության ձևաչափերը շարունակվում են, այդ թվում՝ ընթանում են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով:

«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

23:00 08.07.2024

Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ «Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է USAID-ի հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ: ...

Զելինսկին կդառնա Մխիթարյանի խաղընկերը

22:10 08.07.2024

Զելինսկին կդառնա Մխիթարյանի խաղընկերը

Լեհաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ազատ գործակալի կարգավիճակում միացել է իտալական «Ինտերին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալիայի չեմպիոնը 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է 3 տարվա պայմանագիր: Զելինսկին օրեր առաջ հեռացել էր իտալական «Նապոլիից», որի կազմում խաղում էր 2016 թվականի օգոստոսից: Զելինսկին կլինի «Ինտերի» պատմության առաջին լեհ ֆուտբոլիստը։ ...

Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

22:05 08.07.2024

Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […] ...

Հուլիսի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:03 08.07.2024

Հուլիսի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արագածի փ․ 93, 93/Ա շենքեր, Արագածի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ. 1, 1/3, 1/5, 2/3, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի փ. 14, 16, 18 շենքեր, […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2024

SHANTNEWS

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

21:58 08.07.2024

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերադարձել է իր աշխատանքային պարտականություններին։ Այս մասին հայտնում է Սլովակիայի պետական հեռուստատեսությունը։ Ֆիցոն անցած ուրբաթ առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման։ Այն համընկել է հանրապետության պետական ​​տոնի հետ։ Նա կարճ ելույթ է ունեցել Դևինում, որը Բրատիսլավայի արվարձանն է։ ...

BACK_TO_TOP