Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.88
  • RUBLE
    4.40
  • 420.04
WEATHER
+22.09 oC

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին:

Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հետաքրքիր է, որ ի սկզբանե ազդարարվում էր հետևյալ պետությունների ղեկավարությունների ներկայությունը գագաթնաժողովին՝ Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և բնական է՝ Ադրբեջան:

Բայց արդյունքում տեղի ունեցան զգալի փոփոխություններ։ Թուրքիայի նախագահն այդպես էլ չժամանեց, նրա փոխարեն գագաթնաժողովին մասնակցում է Հունգարիայի նախագահը:

Նշեմ, որ սա Վիկտոր Օրբանի առաջին այցն է օկուպացված Արցախ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ է նշանակում Էրդողանի բացակայությունը:  Ի՞նչ է հայտնի հանդիպման օրակարգի մասին: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

23:00 08.07.2024

Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ «Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է USAID-ի հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ: ...

Զելինսկին կդառնա Մխիթարյանի խաղընկերը

22:10 08.07.2024

Զելինսկին կդառնա Մխիթարյանի խաղընկերը

Լեհաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ազատ գործակալի կարգավիճակում միացել է իտալական «Ինտերին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալիայի չեմպիոնը 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է 3 տարվա պայմանագիր: Զելինսկին օրեր առաջ հեռացել էր իտալական «Նապոլիից», որի կազմում խաղում էր 2016 թվականի օգոստոսից: Զելինսկին կլինի «Ինտերի» պատմության առաջին լեհ ֆուտբոլիստը։ ...

Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

22:05 08.07.2024

Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […] ...

Հուլիսի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:03 08.07.2024

Հուլիսի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արագածի փ․ 93, 93/Ա շենքեր, Արագածի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ. 1, 1/3, 1/5, 2/3, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի փ. 14, 16, 18 շենքեր, […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2024

SHANTNEWS

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

21:58 08.07.2024

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերադարձել է իր աշխատանքային պարտականություններին։ Այս մասին հայտնում է Սլովակիայի պետական հեռուստատեսությունը։ Ֆիցոն անցած ուրբաթ առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման։ Այն համընկել է հանրապետության պետական ​​տոնի հետ։ Նա կարճ ելույթ է ունեցել Դևինում, որը Բրատիսլավայի արվարձանն է։ ...

BACK_TO_TOP