«Ես տեսա ծեր, ծեծված առյուծի». Շիրերը՝ Ռոնալդուի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.88
  • RUBLE
    4.40
  • 420.04
WEATHER
+27.09 oC

«Ես տեսա ծեր, ծեծված առյուծի». Շիրերը՝ Ռոնալդուի մասին

19:46 05.07.2024

«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին՝ Սլովենիայի դեմ ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակչի խաղից հետո (0:0, 3:0):

«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն միշտ ցանկանում է լինել գլխավոր ֆիգուրը։ Բայց ես տեսա նաև այլ բան. ես տեսա մի ծեծված, ծեր առյուծի, որը իր ճանկերի ծայրերով կառչել է հպարտության իր դիրքից՝ չկարողանալով կամ չուզելով բաց թողնել այս իրավիճակը»,- ​​Շիրերի խոսքերն է մեջբերում The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը:

Քառորդ եզրափակչի Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին՝ ժամը 23։00-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

22:05 08.07.2024

Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2024

SHANTNEWS

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

21:58 08.07.2024

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերադարձել է իր աշխատանքային պարտականություններին։ Այս մասին հայտնում է Սլովակիայի պետական հեռուստատեսությունը։ Ֆիցոն անցած ուրբաթ առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման։ Այն համընկել է հանրապետության պետական ​​տոնի հետ։ Նա կարճ ելույթ է ունեցել Դևինում, որը Բրատիսլավայի արվարձանն է։ ...

Ադրբեջանում հարցումների համաձայն` կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ի՞նչ է սա նշանակում

21:51 08.07.2024

Ադրբեջանում հարցումների համաձայն` կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ի՞նչ է սա նշանակում

Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: ...

Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը հուլիսի 9-ից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով

21:43 08.07.2024

Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը հուլիսի 9-ից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից Իսակովի պողոտայի հ.27 հասցեի հարակից ճանապարհահատվածում  տեղադրված լուսացույցը հետիոտների համար կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պետք է սպասի 2-3 րոպե և հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատի փողոցը:   ...

Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղության համար

21:37 08.07.2024

Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղության համար

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի հաստատման համար։ Նա համապատասխան հայտարարություն է արել Պեկինում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ «Միջազգային հանրությունը պետք է պայմաններ ստեղծի և աջակցի երկու կողմերին՝ վերսկսելու ուղիղ երկխոսությունը և բանակցությունները։ Միայն այն դեպքում, երբ բոլոր խոշոր տերությունները բացասական էներգիայի փոխարեն դրսևորեն դրական […] ...

BACK_TO_TOP