Ողբերգական դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը տեղում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.88
  • RUBLE
    4.40
  • 420.04
WEATHER
+27.09 oC

Ողբերգական դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը տեղում մահացել է

19:20 05.07.2024

Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն է: Վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով էլ նա մահացել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

21:58 08.07.2024

Մահափորձից Ֆիցոն հետո վերադարձել է Սլովակիայի վարչապետի իր պարտականություններին

Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերադարձել է իր աշխատանքային պարտականություններին։ Այս մասին հայտնում է Սլովակիայի պետական հեռուստատեսությունը։ Ֆիցոն անցած ուրբաթ առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման։ Այն համընկել է հանրապետության պետական ​​տոնի հետ։ Նա կարճ ելույթ է ունեցել Դևինում, որը Բրատիսլավայի արվարձանն է։ ...

Ադրբեջանում հարցումների համաձայն` կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ի՞նչ է սա նշանակում

21:51 08.07.2024

Ադրբեջանում հարցումների համաձայն` կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ի՞նչ է սա նշանակում

Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: ...

Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղության համար

21:37 08.07.2024

Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղության համար

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի հաստատման համար։ Նա համապատասխան հայտարարություն է արել Պեկինում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ «Միջազգային հանրությունը պետք է պայմաններ ստեղծի և աջակցի երկու կողմերին՝ վերսկսելու ուղիղ երկխոսությունը և բանակցությունները։ Միայն այն դեպքում, երբ բոլոր խոշոր տերությունները բացասական էներգիայի փոխարեն դրսևորեն դրական […] ...

Բելինգեմը կտուգանվի 30 հազար եվրոյով

21:30 08.07.2024

Բելինգեմը կտուգանվի 30 հազար եվրոյով

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պայմանական որակազրկել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը կտուգանվի 30 հազար եվրոյով, իսկ որակազրկումը պայմանական բնույթ է կրում և ուժի մեջ կմտնի, եթե միջադեպը կրկնվի մեկ տարվա ընթացքում: Բելինգեմը Սլովակիայի թիմի հետ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի խաղում դարձել էր գոլի հեղինակ, որից հետո անվայել ժեստ էր […] ...

Պանամայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

21:23 08.07.2024

Պանամայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում՝ Կոստա Ռիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լա Կոնսեպսիոն քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ մոտ 18 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Օրբանը պատմել է, որ Ուկրաինան և ՌԴ-ն հրադադար չեն ուզում

21:21 08.07.2024

Օրբանը պատմել է, որ Ուկրաինան և ՌԴ-ն հրադադար չեն ուզում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում նախագահներին հարցրել է ռազմական գործողությունների գոտում սահմանափակ ժամկետով հրադադարի հնարավորության մասին։ Ինչպես վստահեցնում է Օրբանը՝ երկու նախագահներից էլ նույն պատասխանն է ստացել, որ ժամանակավոր հրադադարն առավելություն կտա հակառակորդին: «Ե՛վ ուկրաինացիները, և՛ ռուսները նույն պատասխանը տվեցին՝ հրադադարը […] ...

BACK_TO_TOP