ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ  ուկրաինացիները կարողանան զսպել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.88
  • RUBLE
    4.40
  • 420.04
WEATHER
+30.09 oC

ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ  ուկրաինացիները կարողանան զսպել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ

16:35 05.07.2024

ՆԱՏՕ-ն չի ցանկանում «Մինսկ-3», դաշինքը ցանկանում է, որ Ուկրաինան ձեռք բերի Ռուսաստանին զսպելու կարողություն, և, հետևաբար, բանակցությունների սեղանի շուրջ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հասնելու համար Կիևին անհրաժեշտ է ավելի շատ զենք տրամադրել, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Բանակցային սեղանի շուրջ ստեղծված իրավիճակը սերտորեն կապված է մարտադաշտում տիրող իրավիճակի հետ: Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք արդար բանակցային լուծում, մենք պետք է էլ ավելի մեծ ռազմական աջակցություն ցուցաբերենք Կիևին։ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Մինսկ-3: ՆԱՏՕ-ն ցանկանում է դադարեցնել ռուսական ագրեսիան, և որ  ուկրաինացիները կարողանան զսպել Ռուսաստանին», – ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստանը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլև միջազգային համագործակցության շրջանակներում». Գևորգ Պապոյան

16:47 08.07.2024

«Հայաստանը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլև միջազգային համագործակցության շրջանակներում». Գևորգ Պապոյան

Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ «Ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր հանդիպմանը, որը նվիրված է մեր երկրներում արդյունաբերության զարգացմանն առնչվող թեմաների քննարկմանը: Արդյունաբերական քաղաքականությունը պետական կառավարման առանցքային […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կանցկացվի Սինգապուրում

16:42 08.07.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը կանցկացվի Սինգապուրում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը՝ Սինգապուրում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Տիտղոսի համար կմրցեն աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը և հավակնորդների մրցաշարի հաղթող հնդիկ Գուկեշ Դոմարաջուն: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Աստանայում անցկացված շախմատային թագի պայքարում Դին Լիժենը հաղթել էր ռուս Յան […] ...

Մեկնարկել է համահայկական գիտակրթական աշխատաժողովը

16:38 08.07.2024

Մեկնարկել է համահայկական գիտակրթական աշխատաժողովը

Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. […] ...

Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ը բարձրացել է 2սմ-ով

16:33 08.07.2024

Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ը բարձրացել է 2սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 1-7-ը: Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (07.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […] ...

Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամի, այդ թվում 5 անչափահասի թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

16:26 08.07.2024

Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամի, այդ թվում 5 անչափահասի թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

2024թ.-ի հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝  «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ է տեղափոխվել 7 […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

16:22 08.07.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի առթիվ: «Սրտանց շնորհավորում ենք, քանի որ այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,-ասվում է  X-ի միկրոբլոգում հրապարակված ուղերձում: ...

BACK_TO_TOP