Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.88
  • RUBLE
    4.40
  • 420.04
WEATHER
+30.09 oC

Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել

16:22 05.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հրադադարի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին նա լրագրողներին ասել է ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան կատարած այցից վերադառնալիս։

«Արևմտյան երկրներն այս փուլում պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա, ես կարծում եմ, որ այդ ճնշման արդյունքում կապահովվի վերջնական հրադադար, հուսով ենք, որ մի քանի օրվա ընթացքում Բայդենի շփումների արդյունքում կլինի հրադադար , և Իսրայելի կողմից իրականացված ջարդերը կդադարեն»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Նա նաև հավելել է, որ հրադադարի և Իսրայելի վրա ճնշում գործադրելու մասին քննարկել է Կատարի ղեկավարության հետ, որը «նաև անհրաժեշտ ճնշում է գործադրում տարբեր ուղիներով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ժիրոնան» Սպերցյանի վերաբերյալ առաջարկ է արել «Կրասնոդարին»

16:16 08.07.2024

«Ժիրոնան» Սպերցյանի վերաբերյալ առաջարկ է արել «Կրասնոդարին»

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգան ներկայացնող «Ժիրոնայում»։ Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում գրել է, որ կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել «Կրասնոդարին»։ Աղբյուրը հավանական տեղափոխության ֆինանսական մանրամասները չի հաղորդում։ Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ «Ժիրոնան» կրկին հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին

16:12 08.07.2024

Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Կարեն Ասատրյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Առաջարկվող գիտելիք և տեխնիկական աջակցություն Հայաստանին՝ գնահատելու հողմային էներգիայի ծրագրերի կենսունակությունը» ծրագրին առնչվող հարցեր։ Մուշեղ Մուրադյանը ողջունել է […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

16:06 08.07.2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ ...

«Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ». նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

16:00 08.07.2024

«Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ». նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Անդրեևիչ Ալիխանովի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Գրուզդևը։ Նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին […] ...

«Բարսելոնան» հրաժեշտ է տվել երեք ֆուտբոլիստների

15:55 08.07.2024

«Բարսելոնան» հրաժեշտ է տվել երեք ֆուտբոլիստների

«Բարսելոնան» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հեռանալու մասին: Թիմից հեռացել են պաշտպաններ՝ իսպանացի Մարկոս Ալոնսոն ու պարտուգալացի Ժոաու Կանսելուն, նաև պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը: Ալոնսոն 2022 թվականի սեպտեմբերին էր համալրել «Բարսելոնայի» կազմը: Ֆելիքսն ու Կանսելուն 2023/2024 մրցաշրջանը վարձավճարով էին խաղացել կատալոնական ակումբում: ...

Երեխայի տեսակցության և պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթների ընթացակարգը նորմատիվ կարգավորում կունենա

15:50 08.07.2024

Երեխայի տեսակցության և պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթների ընթացակարգը նորմատիվ կարգավորում կունենա

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2026թթ. ռազմավարությունից բխող գործողությունների կատարման շրջանակում Արդարադատության նախարարի հրամանով սահմանվել են երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ կատարողական վարույթների իրականացման ընթացակարգերը: Երեխայի լավագույն շահի ապահովման եվրոպական չափանիշների և միջազգային լավագույն փորձի վրա, ինչպես նաև ներպետական դատական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավակիրառ պրակտիկայի վրա հիմնված փաստաթղթի հիմքում դեռևս 2021թ. Ծառայությունում […] ...

BACK_TO_TOP