Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

15:37 05.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը նրան հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այս դժվարին իրավիճակում և, իհարկե, խոսելու ամենամեծ եվրոպական ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ նախագահը։

ԵՄ Խորհրդում առաջիկա վեց ամիսների ընթացքում նախագահում է Հունգարիան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

14:48 08.07.2024

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

Հուլիսի 5-ի ժամը 17.26-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած վերք» ախտորոշմամբ 64-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց ոստիկանության Նաիրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճնի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած […] ...

Տիգրան Ավանեսյանը նոր պայմանագիր է կնքել  «Բալթիկայի» հետ

14:40 08.07.2024

Տիգրան Ավանեսյանը նոր պայմանագիր է կնքել «Բալթիկայի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն ու Կալինինգրադի «Բալթիկան» նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ավանեսյանը 2022 թվականի հուլիսից է խաղում «Բալթիկայում»: 2023/2024 մրցաշրջանում նա մասնակցել էր 20 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ: Ավանեսյանը մեկ խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

14:38 08.07.2024

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Ուկրաինայում հայտնել են, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել երկրի տարբեր քաղաքների․ կա շուրջ երկու տասնյակ զոհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է, որ հարվածների տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը, Կրամատորսկը: «Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածք և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայությունները ներգրավված […] ...

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

14:33 08.07.2024

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ու հաղթողների պարգևատրմանը։ Նախարարը շնորհավորել է բանակային խաղերի մասնակիցներին՝ երկրորդ տարին անընդմեջ գրանցած արդյունքների առիթով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեկշաբաթյա մրցումները ցույց են տվել, թե ինչպես են հաստատակամությունը, պայքարի վճռականությունը և հետևողականությունն արդյունք տալիս: «Մասնակցությունը խաղերին […] ...

Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

14:25 08.07.2024

Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 4-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 32-ամյա Բիլալ Ա.-ն, որը մարտի 22-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 173-րդ (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության […] ...

Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև արհեստական նեյրոցանցով

14:16 08.07.2024

Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև արհեստական նեյրոցանցով

NBCUniversal ընկերությունը և Peacock հոսքային ծառայությունը ծրագիր են մշակել՝ լուսաբանելու Փարիզի Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, հայտնում է NBC News-ը։ Արհեստական նեյրոնային ցանցով Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն մեկնաբան Էլա Մայքլսի ձայնով։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև այս տարբերակով: Ծրագիրը կոչվելու է «Your Daily Olympic Recap on Peacock», այն կպարունակի Մայքլսի արտահայտությունների շուրջ 7 միլիոն […] ...

BACK_TO_TOP