Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+28.09 oC

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

14:21 05.07.2024

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության:» Արարատ Միրզոյանը հավելել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող շարունակական մարտահրավերներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ խորհրդարանականները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել է առաջին մրցանակի բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում

12:25 08.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել է առաջին մրցանակի բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում

ՀՀ քննչական կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող այս տարվա բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում՝ գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան պատվոգրի և գավաթի։ Նույն մրցանակին ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել էր նաև 2023 թվականին։ Բանակային խաղերին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության […] ...

Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն

12:19 08.07.2024

Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկին կատարած այցից անմիջապես հետո հայտարարեց Վաշինգտոն այցի մասին։ «Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- հաղորդագրություն է հրապարակել Հունգարիայի վարչապետը Instagram-ում: ...

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու պայմանը

12:12 08.07.2024

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու պայմանը

Առջևում շատ նպատակներ կան, առաջնահերթություն է Ադրբեջանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջկան խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

Մայրաքաղաքի տարբեր փողոցներում կայանված զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կհեռացվեն․ քաղաքապետարան

12:04 08.07.2024

Մայրաքաղաքի տարբեր փողոցներում կայանված զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կհեռացվեն․ քաղաքապետարան

Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ կհեռացվեն: Այս մասին հայտնում են  Երևանի քաղաքապետարանից։ ...

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ

11:54 08.07.2024

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր: ...

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

11:43 08.07.2024

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին: Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և […] ...

BACK_TO_TOP