ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

15:23 05.07.2024

Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։

«Այս այցը տեղի է ունենում բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Վարչապետ Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ խորհրդի կողմից Մոսկվա այցելելու համար», – ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ Խորհրդի նախագահությունը Հունգարիային չի տալիս ԵՄ-ն միջազգային ասպարեզում ներկայացնելու հատուկ իրավունքներ, և որ այդ լիազորությունները բացառապես վերապահված են միայն իրեն և հեռացող ղեկավարին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

14:25 08.07.2024

Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 4-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 32-ամյա Բիլալ Ա.-ն, որը մարտի 22-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 173-րդ (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության […] ...

Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև արհեստական նեյրոցանցով

14:16 08.07.2024

Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև արհեստական նեյրոցանցով

NBCUniversal ընկերությունը և Peacock հոսքային ծառայությունը ծրագիր են մշակել՝ լուսաբանելու Փարիզի Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, հայտնում է NBC News-ը։ Արհեստական նեյրոնային ցանցով Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն մեկնաբան Էլա Մայքլսի ձայնով։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև այս տարբերակով: Ծրագիրը կոչվելու է «Your Daily Olympic Recap on Peacock», այն կպարունակի Մայքլսի արտահայտությունների շուրջ 7 միլիոն […] ...

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում

14:08 08.07.2024

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում կկայանա Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որի պատվավոր հյուրերն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը և Տարսեմ Սինգխը։ Ֆիլմն ընդգրկվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...

Միջոցառումներ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

14:00 08.07.2024

Միջոցառումներ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու է երկու միջոցառում. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում ժամը 15։00-ին տեղի կունենա «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ներկայությամբ: Նույն օրը՝ ժամը 17:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ռոժե Կասպարյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Միջոցառումների մուտքն ազատ է: ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի»  տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ

13:57 08.07.2024

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ

Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի հետ՝ Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքում արձանագրվել է ընձառյուծ։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։ ...

Աշխարհի առաջին ռակետը կմասնակցի Փարիզ-2024-ին

13:53 08.07.2024

Աշխարհի առաջին ռակետը կմասնակցի Փարիզ-2024-ին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող Իգա Շվյոնտեկը տեղեկացրել է, որ մասնակցելու է Փարիզի Օլիմպիական խաղերին: «Ես անպայման մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին»,- ասել է աշխարհի առաջին ռակետը, որի խոսքերը մեջբերում է «Ուիմբլդոնի» մամուլի ծառայությունը: ...

BACK_TO_TOP