Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

14:24 05.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:

«ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի ժողովրդավարական տեսլականին եւ զգալիորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ բարձր գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Քննարկումների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Ամերիկացի հյուրերին է ներկայացվել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը հանդես են եկել նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում հաղորդվել է, որ ձախերը մեկ շաբաթվա ընթացքում պետք է նշանակեն վարչապետի թեկնածու

13:08 08.07.2024

Ֆրանսիայում հաղորդվել է, որ ձախերը մեկ շաբաթվա ընթացքում պետք է նշանակեն վարչապետի թեկնածու

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը մեկ շաբաթվա ընթացքում պետք է առաջադրի հանրապետության նոր վարչապետի թեկնածությունը։ Նման կարծիք է հայտնել Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Օլիվյե Ֆորը France Info ռադիոկայանի եթերում։ «Մենք պետք է կարողանանք մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի թեկնածու ներկայացնել»,- ասել է նա։ Ինչպես հետևում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներից, որոնք […] ...

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:02 08.07.2024

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության […] ...

Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին

12:55 08.07.2024

Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին

Հուլիսի 7-ին, ժամը 22.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով 55-ամյա տղամարդ է բուժօգնության դիմել: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ի ժամը 20-ի սահմաններում 55-ամյա տղամարդը Ավանեսովի փակուղու հասցեներից մեկի մոտ հայհոյանք տալու համար վիճաբանել է 48-ամյա հարևանի հետ, […] ...

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

12:49 08.07.2024

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, 190-ը՝ արտակարգ

12:41 08.07.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, 190-ը՝ արտակարգ

Հուլիսի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝ […] ...

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

12:33 08.07.2024

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […] ...

BACK_TO_TOP