Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող չշահագործվող շինության տանիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող չշահագործվող շինության տանիքում

14:10 05.07.2024

Հուլիսի 5-ին, ժամը 10։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է շինության տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 13։20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 70 քմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին

12:55 08.07.2024

Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին

Հուլիսի 7-ին, ժամը 22.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով 55-ամյա տղամարդ է բուժօգնության դիմել: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ի ժամը 20-ի սահմաններում 55-ամյա տղամարդը Ավանեսովի փակուղու հասցեներից մեկի մոտ հայհոյանք տալու համար վիճաբանել է 48-ամյա հարևանի հետ, […] ...

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

12:49 08.07.2024

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, 190-ը՝ արտակարգ

12:41 08.07.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, 190-ը՝ արտակարգ

Հուլիսի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝ […] ...

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

12:33 08.07.2024

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […] ...

ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել է առաջին մրցանակի բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում

12:25 08.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել է առաջին մրցանակի բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում

ՀՀ քննչական կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող այս տարվա բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում՝ գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան պատվոգրի և գավաթի։ Նույն մրցանակին ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել էր նաև 2023 թվականին։ Բանակային խաղերին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության […] ...

Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն

12:19 08.07.2024

Օրբանը Չինաստանից հետո կայցելի Վաշինգտոն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկին կատարած այցից անմիջապես հետո հայտարարեց Վաշինգտոն այցի մասին։ «Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- հաղորդագրություն է հրապարակել Հունգարիայի վարչապետը Instagram-ում: ...

BACK_TO_TOP