ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

13:45 05.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է մեծացնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երևան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում:

«Այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում ժողովրդավարության ուղղությամբ ձեր կողմից իրականացվող բարեփոխումների համար»,–ասաց սենատորը:

Նա հավելեց, որ Հայաստանը առաջատար է ժողովրդավարության ասպարեզում այս դժվարին տարածաշրջանում:

Պատվիրակությունը Հայաստան այցով մեկ անգամ ևս ընդգծում է երկու երկրների միջև ամուր կապերը: Քարդինը վստահեցրեց, որ այդ բարեկամությունը շարունակելու է աճել:

«Մենք ուզում ենք մեր երկու երկրների միջև մեծացնել կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում: Եվ կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ մենք ունեցել ենք»,–ասաց սենատորը:

Նա այդ գործընկերությունը կարևորեց ոչ միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների, այլ նաև աշխարհի ժողովրդավարական երկրների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները

13:15 08.07.2024

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները

Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։ «Զորավարժանքները տեղի կունենան «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակի հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում: Հուլիսի 8-ից մինչև 17-ը զորակազմերը կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտության տեղայնացման […] ...

Ֆրանսիայում հաղորդվել է, որ ձախերը մեկ շաբաթվա ընթացքում պետք է նշանակեն վարչապետի թեկնածու

13:08 08.07.2024

Ֆրանսիայում հաղորդվել է, որ ձախերը մեկ շաբաթվա ընթացքում պետք է նշանակեն վարչապետի թեկնածու

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը մեկ շաբաթվա ընթացքում պետք է առաջադրի հանրապետության նոր վարչապետի թեկնածությունը։ Նման կարծիք է հայտնել Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Օլիվյե Ֆորը France Info ռադիոկայանի եթերում։ «Մենք պետք է կարողանանք մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի թեկնածու ներկայացնել»,- ասել է նա։ Ինչպես հետևում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներից, որոնք […] ...

Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին

12:55 08.07.2024

Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին

Հուլիսի 7-ին, ժամը 22.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով 55-ամյա տղամարդ է բուժօգնության դիմել: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ի ժամը 20-ի սահմաններում 55-ամյա տղամարդը Ավանեսովի փակուղու հասցեներից մեկի մոտ հայհոյանք տալու համար վիճաբանել է 48-ամյա հարևանի հետ, […] ...

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

12:49 08.07.2024

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, 190-ը՝ արտակարգ

12:41 08.07.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, 190-ը՝ արտակարգ

Հուլիսի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝ […] ...

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

12:33 08.07.2024

Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […] ...

BACK_TO_TOP