Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ մինչև 2034 թվականը Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+27.09 oC

Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ մինչև 2034 թվականը Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին

13:02 05.07.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան մինչև 2034 թվականը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

«Ես իսկապես հուսով եմ, որ մինչ այդ Ուկրաինան կդառնա դաշնակից»,- ասել է նա DPA-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է դաշինքի կազմը փոխվել մինչև 2034 թվականը։

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում նաև այլ երկրներ, սակայն չի մեկնաբանել դաշինք նրանց մուտքի հեռանկարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

11:34 08.07.2024

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի […] ...

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

11:26 08.07.2024

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունիսի 28-ին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտել է, որ այն մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար։ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

11:18 08.07.2024

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով […] ...

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

11:08 08.07.2024

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։ Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։ Հիմնանորոգումը կատարվում […] ...

Իլոն Մասկը WhatsApp-ն անապահով է անվանել

11:00 08.07.2024

Իլոն Մասկը WhatsApp-ն անապահով է անվանել

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վտանգավոր է համարել WhatsApp մեսենջերի օգտագործումը, որը պատկանում է Meta Corporation-ին: Այս մասին գործարարը գրել է X-ի միկրոբլոգում։ «WhatsApp-ն ամենևին ապահով չէ»,- գրել է Մասկը գրաֆիկական դիզայներ DogeDesigner-ի ալիքում հրապարակված գրառման մեկնաբանության  մեջ։ Հաղորդագրության հեղինակը հետաքրքրվել է, թե ինչու է WhatsApp-ն առաջարկում ապրանքների գովազդ, որոնց մասին մարդիկ խոսում են զրույցներում: ...

Հնդկաստանի վարչապետը մեկնել է Մոսկվա

10:53 08.07.2024

Հնդկաստանի վարչապետը մեկնել է Մոսկվա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովին, հայտնել են նրա գրասենյակից։ Իր մեկնելուց առաջ Մոդին ասել է, որ «անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը»՝ նրան անվանելով ընկեր: Նա նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին տասը տարիների ընթացքում, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP