Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը դիմեց Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+27.09 oC

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը դիմեց Ադրբեջանին

12:52 05.07.2024

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը Երևանից զգուշացում հղեց Ադրբեջանին, հորդորեց զգույշ լինել, որ Ռուսաստանը կրկին գերիշխող դիրք չզբաղեցնի նախկին Խորհրդային միության հանրապետությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիքերն այս ամսին ասաց Հայաստանի ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Մենք Ռումինիայում մասնակցում էինք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Եվ առաջին տեղը, որ ընտրեցինք համաժողովից հետո այցելելու համար, Հայաստանն էր՝ այս գեղեցիկ երկիրը՝ տեսնելու այն, ինչ մենք կարող ենք միայն տեղում տեսնել, լսել՝ խոսելով մարդկանց, ղեկավարների հետ»,–ասաց Ռոջեր Ուիքերը:

Նա պատվիրակության անունից ասաց՝ չի մտաբերում որևէ այլ այցելություն, որտեղ այսքան ջերմ ու քաղաքավարի ընդունելության արժանացած լինեն: Հիացած են այն ընդունելությամբ, որին արժանացել են Հայաստանում:

«Կարծում ենք, որ իրավիճակի, հարևանության վերաբերյալ բավականին շատ բան գիտեինք: Բայց այցը մեզ թույլ տվեց շատ ավելին իմանալ: Այն, ինչ մենք իմացանք, մեկ անգամ ևս հաստատեց, որ Հայաստանը գտնվում է դժվարին հարևանության մեջ, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով»,–ասաց նա:

Սենատորը շնորհավորեց Հայաստանի Սահմանադրության օրվա առիթով:

Նա մեջբերեց Թոմաս Փեյնի խոսքերը, որ ժողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել: «Պատմությունը դա մեզ քանիցս ցույց է տվել: Այսօր էլ տեսնում ենք դա: Աշխարհում, նաև այս տարածաշրջանում կան այն ուժերը, որոնք փորձում են ի ճիգ դարձնել ժողովրդավարությունը, ազատությունները: Եվ Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար: Եվ հիմա՝առավել քան երբևէ հստակ է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են, որ այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, վերջին պատերազմի ռազմագերիներն ազատ արձակվեն»,–ասաց Ուիքերը:

ԱՄՆ պատվիրակությանը նաև փոխանցել են Հայաստանի ղեկավարության՝ սահմանները բացելու ցանկությունը, որ լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից, նաև խթանվի տնտեսությունը Հայաստանում: Սենատորը վստահեցրեց՝ իրենք Հայաստանի կողքին են այդ հարցում:

«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին և ԵԱՀԿ մյուս անդամներին մի խոսք ուղղել՝ զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ: Ուզում եմ խորհուրդ տալ, որ Ադրբեջանում մեր բարեկամները փորձեն հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը: Եվ մենք քանիցս դա տեսել ենք, այս զգուշացումը ես ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, որոնք Ադրբեջանում են, զգուշացեք, որ «ռուսական մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,–ասաց նա:

Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության կազմում են Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

11:43 08.07.2024

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին: Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և […] ...

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

11:34 08.07.2024

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի […] ...

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

11:26 08.07.2024

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունիսի 28-ին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտել է, որ այն մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար։ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

11:18 08.07.2024

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով […] ...

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

11:08 08.07.2024

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։ Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։ Հիմնանորոգումը կատարվում […] ...

Իլոն Մասկը WhatsApp-ն անապահով է անվանել

11:00 08.07.2024

Իլոն Մասկը WhatsApp-ն անապահով է անվանել

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վտանգավոր է համարել WhatsApp մեսենջերի օգտագործումը, որը պատկանում է Meta Corporation-ին: Այս մասին գործարարը գրել է X-ի միկրոբլոգում։ «WhatsApp-ն ամենևին ապահով չէ»,- գրել է Մասկը գրաֆիկական դիզայներ DogeDesigner-ի ալիքում հրապարակված գրառման մեկնաբանության  մեջ։ Հաղորդագրության հեղինակը հետաքրքրվել է, թե ինչու է WhatsApp-ն առաջարկում ապրանքների գովազդ, որոնց մասին մարդիկ խոսում են զրույցներում: ...

BACK_TO_TOP